ՔՈ կուսակցությունը փոխատուցում է սրճարան կառուցելու արտոնությունը ՝ թյուր գործընթացներ սկսելով
Մարկ Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող այգու սրճարանը, որը պատկանում էր Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուն, նույնպես ենթարկվեց ապամոնտաժման։ Թվում էր, որ այգին այլևս լինելու է կանաչ գոտի և բացակայելու են որևէ կոմերցիոն էլեմենտներ, բայց արդեն մի քանի շաբաթ է, ինչ նախկին սրճարանի տեղում սկսվել են շինարարական աշխատանքներ։ Պարզվում է սրճարանի կառուցման և շահագործման արտոնյալ թույլտվությանն արժանացել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանը։ Անզեն աչքով էլ երևում է, որ արդեն իսկ ապամոնտաժված սրճարանի մնացորդների վրա նոր սրճարան կառուցելու համար բավարար չէ միայն սիրուն աչքեր ունենալ, այլ պետք է ինչ-որ կերպ ծառայություն մատուցել դրա դիմաց։
Բանն այն է , որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որի գոյության մասին տեղյան են սակավաթիվ մարդիկ, վերջին օրերին սկսել է մի անհիմն և անգրագետ պրոցես ընդդեմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Կապելով այս երկու փաստերը միասին ակնհայտ է դառնում, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի դեմ սկսած պրոցեսով զուտ փոխատուցում է իրենց տրված արտոնության դիմաց։
Եվ այսպիսով առաջանում է հարց ՝ այսքանից հետո կարելի է արդյոք նմանատիպ ապաքաղաքական գործողություններ իրականացնող կուսակցությանը հարգել և վերաբերվել որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ։ Արդեն իսկ ակնհայտ է, թե իրականում որ կուսակցությունն է իր բոլոր անդամների հետ միահամուռ պաշտպանում մեկ անձի շահերը։

























Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...