Չբարձրաձայնել այլեւս չի ստացվում․ Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
Արցախյան պատերազմի հերոսներից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշում է․
«Հարգելի' մի բուռ հայություն, չբարձրաձայնել այլեւս չի ստացվում. թվում էր, թե արցախյան երեք հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու գաղափարը ոգեւորությամբ էր ընդունվել բոլորի կողմից, սակայն, որոշ շրջանակներում անմիջապես դժգոհության ալիք բարձրացրեց որդուս' Ալբերտի հավաքական կերպարի ընտրությունը' որպես այդ եռակոթողում արցախյան երրորդ պատերազմը մարմնավորող անձ։
Այն որակավորվեց որպես կողմնակալ վերաբերմունք, մեղադրական եւ չարամիտ խոսակցություններ հասցեագրվեցին ինձ, գրավոր բողոքներեր ուղղվեցին համապատասխան կառույցներ։
Նախորդ օրերին էլ հերոսածին մի խումբ մայրեր, իրենց ակնհայտ անհամաձայնությամբ քննարկումներ ծավալեցին ինձ հետ' հուշակոթողում Ալբերտի կերպարի ընտրությունը կրկին անգամ վիճարկելով։ Ու Ալբերտի մայրը, ով երբեք չէր միջամտում այս գործընթացներին, խնդրահարույց այս հանգամանքներում գուցե էմոցիոնալ որոշում է կայացրել, բայց խիստ դեմ է Ալբերտին այդ հուշարձանում ներառելուն։
Հավատացեք, իմ ու ձեր տղաները, կնախընտրեին իրենց նորաթուխ կյանքում նոր ծիլ տված երազանքները հանուն հայրենիքի ծառայեցնել ողջերի շարքում, իրենց ընտանիքների կողքին, իսկ այս լուսանկարի պատմությունը, հերոսացումը, կորստի ցավը երբեք չի էլ սփոփելու։
Բայց, մրցակցության վերածված դժգոհությունների այս քաոսում ամեն անգամ շահարկելով որդուս անունը, կոտրվում է մի բան, որը կոտրվելու տեղ ախր էլ չունի։
Հ.Գ․ Ես ու իմ ընտանիքը ներողություն ենք խնդրում նախաձեռնության հեղինակ Edo Khoudoyan-ից, ով նախապես ստացել էր իմ համաձայնությունը, բայց ցավոք, պառակտումն այստեղ էլ հասավ...
Նշեմ, որ իմ ընտանիքը լիովին ողջունում եւ աջակցում է հուշակոթողի կառուցման գաղափարը եւ դեմ չի արտահայտվի այլ կերպար ընտրելու որոշմանը»։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը