1in.am լրատվականը դուրս է գալիս իր «ռամկաներից»
Դինա Էլբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Լրատվական կայքի առաջին հիմնական գործառույթը հանրությանը ճշգրիտ տեղեկություն մատուցելն է: Սակայն որոշ լրատվականների մոտ բացահայտ պակասում է էթիկայի նորմերի պահպանումը, բացի այս սկսում են տարածել անորակ ու կեղծ լուրեր, որի միջոցով ներգործում են մարդու կենսական դիրքորոշման վրա: Վերջերս 1in.am լրատվականի հրապարակումների մեծ մասը հիմնականում միտված են Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերությունների մեջ կեղծ և արհեստական լարվածություն ստեղծելուն: Իրականությունից զատ, ամեն կերպ այս լրատվականը ամեն ինչ ներկայացնում է խեղաթյուրված և իրեն սպասարկող քաղաքական ուժի հովանավորությամբ փորձում այլ կերպ ներկայացնել իրականությունը: Նաև չենք էլ մոռանում, թե ում փեսան է «մեջք ու դուխ տալիս» այս լրատվականին իրականացնելու նման մանիպուլյացիաներ: Չգիտեմ, միգուցե սա խանդի դրսևորում կամ նախանձի պոռթկում է այս երկու քաղաքական գործիչների հարաբերությունների նկատմամբ, բայց ինչևէ այս ամենը փաստում է միայն մեկ բան, որ 1in.am լրատվականը արդեն դուրս է գալիս իր «ռամկաներից»: Բոլորս էլ լավ գիտենք, որ այս երկու կողմերն էլ, քաղաքականապես հասուն և երկար քաղաքական ճանապարհ անցած գործիչներ են և ինչքան էլ նման սադրիչ լրատվականները փորձեն իրենց պրիմիտիվ քայլերով սրել իրավիճակը և խեղաթյուրել հասարակության միտքը, միևնույն է չի ստացվի: Իհարկե այսպիսի գործելաոճը հատուկ է այս կայքին, մեկտեղ օրիգինալ է մտացված՝ կայքի դիտելիությունը ապահովելու համար, բայց սա արդեն խայտառակություն է և անցնում է ամեն չափ ու սահման:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...