ՔՈ անդամը փաստացի չի հերքել՝ իրենց գործողությունների դիմաց տրված արտոնության՝ սրճարան կառուցելու հանգամանքը
Արման Լիլի Մեջլումյանները ֆեյսբուքյան իրենց էջում գրում են․
ՔՈ կուսակցության վերջին շրջանում իրականացրած գործողությունները փաստորեն լուրջ, դե առնվազն իրենց համար, դրդապատաճառներն են ունեցել: Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ նրանք՝ Գագիկ Ծառուկյանի դեմ «արշավը» կազմակերպելու համար, Աջափնյակ համայնքում, կանաչապատ տարածքում (Մարգարյան-Հալաբյան խամերուկում գտնվող այգում), սրճարան կառուցելու արտոնություն են ստացել: Սրճարանի կառուցման արտոնությունը տրվել է ՔՈ կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանին, ով էլ ըստ էության, իր էջում գրառման տեսքով անդրադարձել է այդ հրապարակմանը և բացի այն որ չի հերքել տարածված տեղեկատվությունը, դեռ մի բան էլ նրա ընկերները, կուսակցական ընկերները շնորհակալություն են հայտնել մեկնաբանություններում՝ իր կամ չգիտենք արդեն, իրենց սրճարանը «ռեկլամ» անելու համար:
Որ ասում են փոս փորողն ինքն է փոսն ընկնում, ճիշտ են ասում, ինչ-որ մեկ անձի շահերը սպասարկելուց էիք խոսում, իսկ հիմա ամբողջ կուսակցությունով «վիզ» եք դրել Արթուրի համար, որ սրճարանի տեր դառնա:
Եվ բացի այդ, շատ լավ կլիներ, որ իր «պարզաբանման» մեջ Արթուրը բացատրեր, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկինների ձեռքից վերցված տարածքը, որպես արտոնություն իրեն է տրվել և ամենակարևորը, ինչի դիմաց, չէ որ այդ տարածքում ոչ ոքի մինչ այս պահը, չէր թույլատրվում ինչ-որ բան կառուցել...
Վերջին իրադարձությունները հանգրվանեցին հրապարակի մանիպուլատիվ հոդվածում։ Հուսով եմ ըմբռնումով կմոտենաք, որ այսուհետ հրաժարվեմ ձեզ հարցազրույց տալուց։
Իրականություն.
Սրճարանը մշտապես գոյություն է ունեցել, իմ հիմնադրած ընկերությունը վարձակալել է այն սեփականատերերից և կատարում է տարածքի բարեկարգման աշխատանքներ։
Հա, ի միջի այլոց, ես ԱԺ պատգամավոր չեմ, ինձ արգելված չէ ձեռնարկատիրությամբ զբաղվելը և ինձ արտոնություններ երբևէ որևէ պետական մարմնի կողմից չեն տրվել։






















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...