«Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են»․ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ իրենց քաղաքական թիմը կատարել է նախընտրական խոստումը եւ կառավարությանն է ներկայացրել աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու նախագիծ, սակայն կառավարությունը մերժել է։
Գորիսում գտնվող Մարուքյանն այսօր Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նկատեց, որ այսօր՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը բազմաթիվ շնորհավորանքներ է տեսնում, տեքստեր, լոզունգներ, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն իրականում շատ խնդիրներ կան:
Մարուքյանը հիշեցրեց, որ մեր երկրում աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն՝ մարդիկ կան 60-80 հազար դրամ են ստանում, բայց նրանց իրավունքների խախտման դեպքում առաջինը հորդորում են դիմել դատարան:
«Ինչ լինում է, ասում են՝ դիմի դատարան, բայց աշխատողն ինչպե՞ս դիմի դատարան, եթե 60․000 դրամ է ստանում։ Մենք առաջարկել էինք, որ կառավարությունը վերստեղծի նախկինում փակված Աշխատանքի պետական տեսչությունը, որը կիրականացնի պետության պոզիտիվ պարտականությունը՝ պաշտպանելով աշխատողների իրավունքները։ Հիմա պետությունը չի իրականացնում իր պոզիտիվ պարտականությունը։ Կառավարությունը մերժել է ԼՀԿ-ի առաջարկը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...