Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Հողը ապրելով են պահում․ Շատ կարևոր նախաձեռնություն Սյունիքում

Արցախյան վերջին ատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանակից Սյունիքն ու սյունեցին միայնակ են մնացել թշնամու դեմ, որն ամեն օր ոտնձգում է Հայաստանի սահմանների դեմ, փորձում քարոզչական եւ հոգեբանական գրոհներով ահաբեկել բնակիչներին, իսկ Հայաստանի գոծող իշխանությունները, կարծես, միայնակ են թողել մի ողջ մարզի։ Ու այս պայմաններում առավել կարեւոր են Սյունիքի մարզում իրականացվող սոցիալական ծրագրերը։ 

«Հողը ապրելով են պահում», այս սկզբուքնով են ապրում եւ արարում այն մարդիկ, որոնք փորձում են իրենց փոքրիկ լուման ներդնել, թեթեւացնել պատերազմի հետեւանքով իրենց տունը կորցրած մարդկանց հոգսերը։ Սյունիքի մարզի Մեղրու շրջանի Նռնաձոր գյուղը երկրի ամենահարավային գյուղն է՝ Իրանի հետ սահմանակից, եւ այստեղ են տեղափոխվելու Քաշաթաղից տեղահանված բնակիչները, որոնք կորցրել են իրենց տունն ու ունեցվածքը։ Երևանից 435 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և Քաշաթաղից տեղահանված ընտանիքները ցանկություն են հայտնել հենց այս գյուղում բնակվելու: Նռնաձորում երեկ 30 տան հիմնարկեքի արարողություն է կայացել, որին մասնակցել են մարզի բոլոր համայնքապետերը ։ Արարողությանը որպես պատվավոր հյուր մասնակցել է նաև Արցախի ԱԻԾՊ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը, որը պատերազմից հետո ակտիվ մասնակցություն է ունենում գերիների վերադարձի հարցում:

30 ընտանիքներ կկարողանան ապրել իրենց նոր տներում, արարել, ամուր կառչել իրենց հողից, ամրացնել երկիրը։ Իսկ երկիրը հենց այսպես են պահում՝ հողը սիրելով, մշակելով, տուն ու աշխատատեղ ստեղծելով, բնակչությանը թիվն ավելացնելով։ Այսպես են ուղղում երկրի ողնաշարը։ 

Իհարկե, սա չափազանց քիչ է, հատկապես, որ անհատ բարերարները, կամ մի մարզի համայնքապետերն են անում կարեւորագույն այս աշխատանքը, իսկ պետությունը երես է թեքել իր քաղաքացուց, նրան թողնելով վախի ու ծանր մտածմունքների մեջ։ Սակայն փոքր քայլերով է հնարավոր վերականգնել երկիրը, եւ հարգանքի արժանի է յուրաքանչյուրը, որն իր լուման է ներդնում նման նախաձեռնություններում։

Վարդան Ասատրյան