Առաջնորդի դեմքը իր թիմակիցներն են․ Ովքեր են Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի զինակիցները
Հայաստանում ընտրություններն առաջին հերթին անձանց, այլ ոչ քաղաքական ուժերի, ծրագրերի, տեսլականների պայքար է։ Մարդիկ գնում են ընտրատեղամասեր՝ իրենց ձայնը տալով ճանաչված առաջնորդին, կուսակցության ղեկավարին։ Բայց ամենակարեւոր հանգամանքներից մեկը նույն այդ առաջնորդի շուրջ խմբված գաղափարակիցներն են, մարդիկ, որոնք ներկայացնում են քաղաքական թիմը, կարճ ասած՝ առաջնորդի դեմքն են։
Վերջին երեք տարվա իրադարձությունները հաստատապես վկայում են, որ այդ առումով ամենաողորմելի վիճակում գործող իշխանությունն է, իսկ Փաշինյանի թիմակիցները՝ ուղղակի փորձանք են, որոնց մեծ մասը սովոր է պարզապես ղժղժալու, ճվճվալու, իսկ երբ գալիս է պատասխան տալու պահը, պարզապես թռչում են։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասն արդեն իսկ հասցրել է անվանարկել իրեն, ներկայանալ վատագույն կողմերից, գերազանցել Գալուստ Սահակյանին՝ «բոցերի» արտանետման ծավալով։ Փոխարենը, ընդդիմության շարքերում շատ են կայացած, ներկայանալի, իրենց խոսքի եւ գործի կշիռը գիտակցող մարդիկ։ Օրերս զավեշտալի մի միջադեպ եղավ, երբ իշխանության ներկայացուցիչը՝ այս դեպքում ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանի անձնական աներձագ Հրաչ Հակոբյանը հիմնովին խայտառակեց թե իրեն, թե իր ներկայացրած ուժին։
«Բա պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն»,- ասել էր Հակոբյանը՝ մեկնաբանելով Սյունիքում վարչապետի դեմ ակցիայի մասնակիցների նկատմամբ իրականացված ոստիկանական տեռորը։ «Հպարտ» այս առանձնյակին արձագանքել էր «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը՝ Վահե Հակոբյանը՝ հրավիրելով բռնցքամարտի մենամարտի եւ խոստանալով, որ նա իր բառերի համար ծնկաչոք է դուրս գալու ռինգից։ Վահե Հակոբյանը, հիշեցնենք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընտրացուցակով։ Հանուն արդարության նշենք, որ աներձագ Հրաչը խրոխտաբար ներկայացել էր մարզասրահ, բայց կոստյումով, հրաժարվել մենամարտից, մի բառակույտ երկնել իր՝ իբր քաղաքական գործիչ լինելու մասին եւ հեռացել՝ բուռն ծաղրի առարկա դառնալով թե ռինգի մոտ հավաքվածների, թե այդ խղճուկ տեսարանն ուղիղ եթերով դիտողների համար։
Ահա այսպիսի մարդիկ են վարչապետի զինակիցները, որոնք առիթը բաց չեն թողնում տղամարդկության մասին տարփողելու, իրենցից ավելի լուրջ մարդկանց դեմ զազրախոսելու, բայց երբ գալիս է պատասխան տալու պահը, գլխապատառ ծլկում են։
Արման Գալյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը