Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Թուրքիան հետեւել է ամերիկյան զինվորներին հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով

Թուրքական կառավարությունը հետեւել է ամերիկյան զինվորներին Թուրքիայի ներսում, երկրում պետական հեղաշրջման հետաքննության շրջանակում։ Քաղաքական բարձրագույն ղեկավարները ԱՄՆ-ին մեղադրում էին այն բանում, որ այն անդրկուլիսային դեր է խաղացել հեղաշրջման փորձում։ Այս մասին գրում է Nordic Monitor-ը՝ հղում կատարելով թուրքական հետախուզության փաստաթղթերին։

Թուրքական հետախուզության հաշվետվությունները, որոնք ներառում էին տեղեկատվություն ԱՄՆ անօդաչու սարքերի գործողությունների, զորքերի տեղաշարժի եւ «Իսլամական պետության» դեմ գործողության մասին՝ ամերիկյան զորակազմի մասնակցությամբ, դիտարկվել են չհաջողված հեղաշրջմանը նրանց հնարավոր հանցակցության համատեքստում, գրում է Nordic Monitor-ը։

«Գաղտնի հետաքննությունը վարում է Էրդողանի կառավարության անճշմարտանման քարոզչություն, որի համաձայն՝ հեղաշրջման թիկունքում կանգնած էր ԱՄՆ-ը»,- գրում է Nordic Monitor-ը։

Թուրքական հետախուզության հաշվետվությունները ներառվել են 2016-ի պետական հեղաշրջման վերաբերյալ դատախազության նյութերում։

ԱՄՆ ռազմական գործունեության որոշ մանրամասներ, որոնք հիշատակված են թուրքական հետախուզության փաստաթղթերում, վերաբերել են սովորական ռազմական առաքելություններին։ Օրինակ, հաշվետվություններում նկարագրվել են հիմնական նյութատեխնիկական տեղաշարժերը Ինջիրլիքի ավիաբազայի եւ թուրքական հարավային Գազիանթեփ քաղաքում թուրքական բանակի բազայի միջեւ։ Բայց հաշվետվություններում նաեւ տեղեկատվություն կար ավելի զգայուն առաքելությունների մասին, որոնցում մանրամասն պատմվում էր ԱՄՆ զորակազմի մասին, որը բարձր շարժվողականությամբ հրետանային հրթիռային համակարգերի դիտարկում էր իրականացնում, որոնք տեղակայված էին Թուրքիայի հարավում, եւ այն գործողությունների մասին, որոնցում օգտագործվել է Shadow Tactical անօդաչու ավիացիոն համակարգ, տեղեկացնում է Nordic Monitor-ը։

Թուրքիայի դատախազությունը եզրակացրել է, որ փաստաթղթերը «կապ ունեն հեղաշրջման հետաքննության հետ, եւ հրամայել է ներառել գործի նյութերում բոլոր հետախուզական եւ ռազմական փաստաթղթերը»։ «Դա օգնում է Էրդողանի կառավարությանը շրջանառել դավադրության տեսությունները հեղաշրջման փորձի շուրջ, միեւնույն ժամանակ, դատախազները  կատարում են կառավարության հրամանները՝ փաստեր որոնելու փոխարեն»։

Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունը, գուցե, ռեկորդային բարձր մակարդակի է, եւ տարաձայնությունները կրում են լայն բնույթ։ Վաշինգտոնը եւ Անկարան ներկայում համաձայն չեն Թուրքիայի պլանին՝ ձեռք բերել ռուսական Ս-400 համակարգեր, որը, ըստ ԱՄՆ-ի, սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։ Վերջին տարիներին տարաձայնություններ են եղել նաեւ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում եւ քուրդ զինյալների հետ ԱՄՆ սերտ կապերի առնչությամբ, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է համարում։

Այնինչ, 2016-ի պետական հեղաշրջման փորձը թուրքական զինվորականների կողմից մեջտեղ բերեց նաեւ հակաամերիկյան տրամադրությունները, որոնք եռում էին իշխանամետ ԶԼՄ-ներում, եւ որոնք շրջանառում էին դավադրության տեսությունն ԱՄՆ մասնակցությամբ։ Վաշինգտոնը քանիցս ժխտել է որեւէ հանցակցություն, եւ Թուրքիան երբեք մեղադրանքների մասին վկայող որեւէ ապացուցյ չի ներկայացրել։

2018-ին Թուրքիայում կառավարամետ փաստաբանների խումբը  մեղադրանք ներկայացրեց ԱՄՆ մի քանի սպաների դեմ, որոնք կապված էին Ինջիրլիքի ավիաբազայի հետ՝ հասնելով նրանց ձերբակալմանը ահաբեկչական խմբավորումների հետ ունեցած կապերի պատճառով։

Դեկտեմբերին ԱՄՆ զինծառայողը կալանվել է Ստամբուլի Աթաթյուրքի օդանավակայանում եւ հարցաքննվել ԱՄՆ-ում գտնվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի հետ ունեցած կապերի պատճառով, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման կազմակերպման մեջ։ Վերջնարդյունքում ամերիկյան զինծառայողին ազատ են արձակել։