Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Միավորում հանուն Արցախի և Սյունիքի․ Բորիս Ավագյանը կմիանա «Վերածնվող Հայաստանին»

Պատերազմում Արցախի տարածքի զգալի կորուստն ու Սյունիքի գլխին կանգնած վտանգը պարտադրում են Հայաստան աշխարհի այդ երկու առանցքային տարածաշրջանների համար պայքարող մարդկանց միավորվել, իշխանության հանցավոր անգործության պայմաններում ջանքերը մեկտեղել՝ թշնամու վտանգին դիմակայելու համար։ 

Նախօրեին «Վերածնվող Հայաստան» կուսակցությանն իր աջակցության մասին է հայտնել Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։ Վերջինս միակն էր, որ, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, արձանագրում էր Հայաստանի եւ Արցախի գործող իշխանությունների անգործությունը, այժմ էլ իր անձնական կապերն է օգտագործում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Իսկ այդ ջանքերը արդյունք են տալիս, վկան՝ երեք ռազմագերիների վերադարձն է։ Բորիս Ավագյանը նախօրեին էլ հանդիպել է անհետ կորած անձանց ծնողների հետ, խոստացել իր կապերով պարզել՝ արդյո՞ք նրանք գերեւարված են, թե՞ ոչ, օգտագործել իր հնարավորությունները՝ նրանց հետ վերադարձնելու գործում։ 

Միանալով Սյունիքի անվտանգությունն իր քաղաքական պայքարի առանցք հռչակած Վահե Հակոբյանի հետ՝ Բորիս Ավագյանը շեշտում է՝ իրենց պայքարի կարեւորագույն խնդիրը Սյունիքի բնակիչների անվտանգության ապահովումն է։

«Սյունիք իմ վերջին այցի ընթացքում տեսա ցուցանակներ՝ «Վելքոմ Ադրբեջան»։ Սա այն դեպքում, երբ ունենք մեծաքանակ գերիներ, անհետ կորածներ, վեց ամիս առաջ զոհվել է 5000 տղա և թույլ տալ, որ բերեն ու ամրացնեն այդ ցուցանակները ու սահմանային գիծն այդպես քաշեն։ Ես տեսնում եմ, որ Սյունիքի բնակչության միակ անվտանգությունը ապահովում են ռուս խաղաղապահ զորքերը, որոնք կանգնած են ադրբեջանական սահմանապահ զորքերի հետ դեմ դիմաց և միայն դա է Սյունիքի հույսը, որ կարողանում են այնտեղ դեռևս ապրել, ոչ թե գաղթել»,- նշել է Ավագյանը։

Ի դեպ, Ավագյանը նույնիսկ «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ քննարկում չի ունեցել, այլ որոշել է իր ուժերի ներածին չափով աջակցել ընդդիմադիր դաշինքին։ 

Վիճակն իսկապես օրհասական է, եւ երկրի ապագայի մասին մտահոգ գործիչները հասկանում են՝ հարկավոր է համախմբվել, հեռացնել երկիրը ձախողման տարած ապիկար ուժին, ապահովել հայրենիքի անվտանգությունը, վերադարձնել գերիներին, Հայաստանի Հանրապետությունը դնել զարգացման եւ վերականգնման ռելսերի վրա։ Այլ ճանապարհ, համաձայնվեք, մեր երկիրը չունի։

Արամ Ավագյան