Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Հերոսի մոր զանգին պատասխանել էր թուրք հատուկջոկատայինը՝ հայտնելով որդու սպանության մասին /Տեսանյութ/

«Մենք որ չգնանք մեր պապական հողը պաշտպանենք, բա ո՞վ պիտի պաշտպանի։ Մենք գնանք, որ մեր երեխաները ապագայում չգնան»,-պատերազմ գնալուց առաջ ծնողներին այսպես էր ասել ոստիկանության զորքերի ծառայող Հարություն Ասրյանը։

Արմատներով արցախցի Հարություն Ասրյանը ծնվել է 1998 թվականին, Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Մանկությունն անցել էր Ռանչպարում։

2016-2018 թվականներին ծառայել էր բանակում, իրականացրել մարտական հերթապահություն։ 2019 թվականին ծառայության անցավ ոստիկանության զորքերում։ Ծառայակից ընկերների հետ նաև մարտական հերթապահության էր մասնակցել։

Սեպտեմբերի 29-ին ոստիկանության զորքերի հետ Քարվաճառ մեկնեցին նաև ոստիկաններ Հարություն և Կարո Ասրյանները։

Նոյեմբերի 4-ից սկսած՝ ոստիկանության զորքերի ծառայողները, այդ թվում՝ եղբայրներ Հարությունն ու Կարոն, ծանր մարտեր էին մղում թշնամու դեմ։ Մարտերը գնալով թեժանում էին, թշնամու մեծաքանակ ուժերն ավելի էին մոտենում։

Մարտերի ընթացքում Հարությունն ու Կարոն առաջնագծից շատ քիչ էին հեռու։ Հարությունը, չգտնելով եղբորը, բարձրանում է դեպի Շուշի՝ կարծելով, որ եղբայրը առաջնագծում է՝ ավելի վտանգավոր վայրում։ Գնում է օգնության։ Որոշ ժամանակ անց Հարությունն ու ծառայակիցներն ընկնում են թշնամու շրջափակման մեջ։

Նոյեմբերի 7-ից սկսած՝ Հարությունից որևէ տեղեկություն չկար: Ի վերջո, մոր հեռախոսազանգերը տեղ են հասնում: Մայրը միացնում է բարձրախոսը, որ բոլորը լսեն: Իսկ մյուս կողմից պատասխանում են՝ «Я из турецкого спецназа. Я убил твоего сына»…

Հարություն Ասրյանն ընդամենը 22 տարեկան էր, բայց հասցրել էր թե՛ բանակում, թե՛ ոստիկանության զորքերի կազմով Հայաստանի սահմանին իրականացնել մարտական հերթապահություն, մասնակցել պատերազմի։

Ուներ բազմաթիվ նպատակներ, բայց ամեն ինչից վեր դասեց հայրենիքը։ Իր խոսքին հավատարիմ՝ հանուն պապական հողերի կռվեց մինչև վերջ ու դարձավ հայրենիքի անմահ զինվոր:

Ավելին