Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ ու թոշակառուներ. Փաշինյանը զայրացավ

Կառավարությունն այսօր՝ մայիսի 2-ի իր նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու եւ Հայաստանում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները, առաջարկվում է կենսաթոշակը, նպաստը լիազորագրով վճարել 15 տարի` գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն,

ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը,

Գործարկել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստերի գրանցման համակարգ,

օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիազոր մարմին ներկայացված եւ ուժի մեջ գտնվող լիազորագրերը համարվում են 15 տարով տրված:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս նախագիծն ընդունելու դեպքում՝ կավելանան բյուջետային ծախսերը. «Միայն 2019-ի ապրիլի 1-ին առկա տվյալներով կենսաթոաշակների եւ նպաստների վճարմանն ուղղվոծ բյուջետային ծախսերը կավելանան առնվազն 3.2 մլրդ դրամով»:

Բաթոյանը նկատեց, որ լիազորագրի ժամկետը 15 տարով երկարաձգելն առանց այդ մարդու համաձայնության կարող է ռիսկեր պարունակել այլ անձանց օգնության կարիք ունեցող խոցելի խմբերի համար: Նա հավելեց, որ առարակվում է գործող օրենքները թողնել ամփոփոխ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրեց նախագիծը. «Ես լավ չեմ հասկանում էն նախագծերը, որով մեզ առաջարկում են հետ գնալ: Այս իրավիճակն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն եւ որոնք թոշակ են ստանում: Դրա հետեւանքով պետությանը միլիարդաների վնաս է պատճառվել, հիմա մենք առաջարկում ենք միջանցքներ ստեղծել, որ էլի նույնը բանը տեղի ունենա՞: Ես բացարձակապես չեմ հասկանում այս տրամաբանությունը»:

Փաշինյանի խոսքով, պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումը իրենց համար ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով, ոչ թե հետ գնալու.

«Մինչեւ այսօր Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ: Մեզնից շատ մեծ ջանքեր է պահանջվում էդ համակարգի հետեւից գնալու համար: Փոխանակ առաջ գնանք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք, փոխանակ մտածենք, թե ոնց անենք, որ գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենան, ասում ենք՝ եկեք նոր միջանցք բացենք, որ գոյություն չունեցող թոշակառուներ գոյություն ունենան: Փոխանակ մտածենք, թե ոնց անենք, որ հայտնվենք 2030 թվին հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք , որ հայտնվենք 1997 թվին, չի կարելի էդպիսի բան անել», - ասաց նա՝ հավելելով, որ եթե պաշտոնյա ենք դնում, որ հաստատի՝ մարդը ողջ է, թե ոչ, նշանակում է այդ պաշտոնյային հնարավորություն ենք տալիս, որ այդ գոյություն չունեցող թոշակառուի թոշակն ինքը ստանա: