Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Իմ տեղեկություններով` Սև լճի տարածքում`Սյունիքում, ադրբեջանցիները չորս դիրք կունենան ու 60 զինվոր. Վահե Հակոբյան. tert.am

Իմ ունեցած տեղեկություններով` Սյունիքի մարզում ադրբեջանական չորս դիրք կլինի` յուրաքանչյուրում 15֊ական զինվոր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ,«Վերածնվող Հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Այսօրվա բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սև լճի տարածքում ունենալ հավասարաչափ ուժեր. չորս դիրք կունենան ադրբեջանցիները, չորս դիրք հայկական կողմը։ Աբսուրդն այն է, որ իրենք են պարտադրում, թե մենք քանի զինվոր ու դիրք ունենանք մեր հողում։ Ի դեպ, այսօրվա ունեցածն էլ, լավ, թե վատ, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մուրադովի ջանքերով»,- ասաց Վահե Հակոբյանը։

Դիտարկմանը, թե փաստացի ադրբեջանցիները հատեցին ՀՀ պետական սահմանն ու մնացին այստեղ, Վահե Հակոբյանն ասաց` այո. «Ստացվում է՝ ոչ միայն հետ չգնացին, այլ դիրք ու զինվոր են ունենում»։

Սյունիքի նախկին մարզպետը կարծիք հայտնեց, որ սա դեռ գծագրվածի մի մասն է, սա դեռ ամենը չէ, սա զուտ պայմանավորվածության մի մասն է, ինչը անգործունակ իշխանությունը փորձում է ներկայացնել որպես ձեռքբերում, այնինչ, ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ պետական սահմանը, դուրս հանել ադրբեջանցիներին, որոնք եկան ու փաստորեն մնացին։