Արտակարգ դեպք Լոռու մարզում
shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ էլեկտրահարված այրվածքային մակերեսներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը և ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ում տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, Սանավիացիայի ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։
Ոստիկանները պարզել են, որ էլեկտրահարված քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Նիկոլյանն է, որ էլեկտրահարվել է Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1/3 հասցեի դիմաց գտնվող թիվ 13 էլեկտրաբաշխիչ ենթակայանում աշխատանքներ կատարելիս։ Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը