Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

«Դասավանդիր Հայաստան»-ն ու Ucom-ը միավորում են ջանքերը՝ հանուն հանրակրթական հնարավորությունների ընդլայնման

Ucom ընկերությունը «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ դպրոցներ» ծրագրում ներառված Դիլիջանի Թախտա թաղամասում գտնվող թիվ 2 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ՝ կրթական գործընթացն ապահովելու նպատակով: 

«Մենք համոզված ենք, որ մեր համայնքների ներուժն անսահման է, և դպրոցը այդ ներուժի բացահայտման հանգույցն է՝ հատկապես մեր օրերում, երբ ընտանիքներից շատերում հետպատերազմական ողբերգություններ են, իսկ դրսում՝ համավարակի վտանգը։ Այս համատեքստում խիստ կարևոր է ինչպես առկա, այնպես էլ առցանց գործիքակազմի ներդնումը, որպեսզի մեր երեխաներն ունենան կրթության հավասար հնարավորություններ։ Այս գործը մենք միայնակ հաջողել չէինք կարողանա։ Այդ իսկ պատճառով, մեզ համար ուրախալի է, որ մեր գործընկեր Ucom ընկերության թիմը մեզ հետ արդեն տարիներ կիսում է նույն տեսլականը՝ իր  ներդրումն ունենալով մեր երեխաների կրթության մեջ, ինչը առանց որևէ վերապահման, ուղղակի ներդրում է մեր երկրի ապագայում։ Այս առումով իմ խորին երախտիքն եմ հայտնում Ucom-ի ղեկավարներին՝ բազմամյա կարևոր համագործակցության համար»,- նշել է «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամի տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովաննիսյանը։  

«Ucom-ում մենք կարևորում ենք տեխնոլոգիաների միջոցով կրթության հասանելիությունը Հայաստանի բոլոր մարզերի համար: «Դասավանդի’ր, Հայաստան»-ի առաջարկին մեծ պատրաստակամությամբ ենք արձագանքել, քանի որ վստահելի և երկարամյա գործընկեր կազմակերպություն է։ Ուրախ եմ, որ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այս ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն են ստացել օգտվելու համացանցում առկա բազմահազար կրթական հարթակներից ու նյութերից, այն էլ՝ Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի միջոցով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Սերունդ դպրոցներ»-ը նորարարական ուսումնառության պիլոտային ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կիզազի» դպրոցների համաշխարհային ցանցի հետ համագործակցությամբ։  Այն կրթական նոր մշակույթ կերտող դպրոց է՝ կրթությունը դիտարկելով որպես աշակերտների կոգնիտիվ, անձնային և սոցիալական կարողությունների զարգացման հնարավորություն։ Ավելին՝ այսօր այս հանրակրթական դպրոցի աշակերտների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 80-ի, չնայած աշխարհագրական առումով խնդրահարույց հասանելիության հանգամանքին։