Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Վաճառում են ունեցածը. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իշխանությունը հանձնելուն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին պատկանող նորաբաց «Free News» կայքը, ինչպես հայտնի է, այս տարի հեռահաղորդակցության արտոնագրերի մրցույթում շահել էր Երևան քաղաքում հեռարձակվելու իրավունք։ Հենց սկզբից էր պարզ, որ այն ստանալու համար գործադրվել էր վարչական ռեսուրս, քանի որ այդ կայքը ոչ միայն նորաբաց էր և աչքի չէր ընկնում ոչնչով, նաև բավարար աշխատակազմ չուներ։ Նույնիսկ պարզվեց, որ ֆինանսական միջոցների մասին թղթերը թերի են ու ոչ համոզիչ։ Այս մասին գրում է Yerkir.am-ը:

«Հայտարարել էին, որ լուրջ ֆինանսական ներդրում են անելու, որպեսզի կայքը դառնա հեռուստաալիք։ Սակայն չանցած 5 ամիս, հեռուստաալիքի բոլոր իրավունքները, մեզ հասած տեղեկությունով, Ալեն Սիմոնյանը վաճառել է Արա Աբրահամյանին։

Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը և ազդեցությունը, իր կնոջ անունով ստանալով հեռարձակման արտոնագիր, ընդամենը ամիսներ անց այն վաճառում է՝ ստանալով շահույթ։ Մեզ հասած տեղեկության համաձայն, այդ շահույթը օգտագործվելու է ՔՊ նախընտրական ծախսերի համար։ Մի կողմից սա ակնհայտ կոռուպցիոն գործողությունների է նման, մյուս կողմից, գնորդը, որը գնել է Ալեն Սիմոնյանին պատկանող կիսաֆաբրիկատ ալիքը, նպաստել է, որ կոռուպցիոն գործարքի արդյունքում ձեռքբերված արտոնագրի վաճառքից ստացվածը ծառայի, երկիրը անդունդի եզրին հասցրած ուժին վերարտադրվելու հավելյալ ֆինանսական միջոցների ավելացմանը։

Մի ուշագրավ փաստ ևս ուրվագծվում է այս պատմության մեջ․ երկրին պարտություն ու աղետ բերած իշխանութունը վաճառում է ունեցածը․ այսինքն պատրաստվում է իշխանությունը հանձնելուն և միգուցե՝ արտագաղթելուն կամ ուղղակի ճողոպրելուն»,-գրում է լրատվամիջոցը: