Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Ի՞նչու է թաքցնում ՔՈ անդամ Սուրեն Սահակյանը, որ լոմբարդային պայքարի հիմնական նպատակը սեփական գրավատան շահերը պաշտպանելն էր

Հարութ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջին օրերին «Քաղաքացու որոշում» կուսակցության և հատկապես ՔՈ գործադիր մարմնի քարտուղար և հիմնադիր անդամ Սուրեն Սահակյանի կողմից իրականացված որոշ գործողություններ, ստիպեցին ակամայից վերհիշել մի քանի դրվագ նրաց մասնակցությամբ, որն ամբողջացնում է ՔՈ-ականների և Սուրենի մասին պատկերացումները: Ներքոնշյալ կուսակցության անդամներն ի դեմս Սուրեն Սահակյանի, ԲՀԿ-ին հիմնազուրկ մեղադրում են Գագիկ Ծառուկյանի շահը ԱԺ-ում սպասարկելու մեջ, միչդեռ ընդամենը երեկ պարզվեց, որ չգիտես ինչ ճանապարհով իրենց կուսակից հիմանդիր անդամին Մարգարյան- Հալաբյան խաչմերուկում տրամադրվում է սրճարանի տարածքը:
Պարզվում է այսքանով չեն սահմանափակվում:Կհիշեք վերջերս քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծը, որով գրավատները պետք է վճարեին 6 մլն դրամ պետտուրք նախկին 100.000 դրամի փոխարեն, իսկ տարադրամի փոխանակման կետերը պետք է վճարեին 3 մլն դրամ 50,000 դրամի փոխարեն: Այս օրինագիծը որոշակի դժգոհություններ առաջացրեց այդ ոլոտում գործունեություն ծավալողների՝ տնտեսվարողների շրջանում, իսկ ուշագրավն այն է, որ այս լոմբարդային շարժման ակտիվիստներից էր նաև Սուրենը Սահակյան, ով հանդես էր գալիս իբրև մտահոգ քաղաքացի, ով անգամ այս պայքարի գործում ներառել էր ՔՈ կուսակցությունը և հայտարարություն էին տարածել կուսակցության անունից, թե սա ֆինանսական ոլորտում մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդիր է: 
Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ չկա այս ամենի մեջ մինչև այն պահը, երբ բացահայտվում է, որ նույն Սուրեն Սահակյանը, ով իր ղեկավարած կուսակցության հետ միասին լծվել էր այդ օրինագծի դեմ պայքարին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ունի սեփական գրավատունը, որին կից կա նաև գեղեցկության սրահ, որը ևս պատկանում է Սուրենին և իր եղբայրներին (նկարները կից):
ՈՒ հենց այստեղ կինոն վերջանում է:Քանզի ստացվում է, որ մեկ անձի շահերը սպասարկելը անընդունելի համարող, դրա դեմ պայքարող Սուրեն Սահակյանը, հարազատ կուսակցության ողջ ներուժը կենտրոնացրել էր սեփական շահերը սպասարկող գործընթացի մեջ: 
Այնքան պրիմիտիվ են գործում ՔՈ անդամները, որ ցանկացած քայլափոխի նրանց կարելի է ներկայացնել մի իրավիճակ, որում իրենց գործողություններն ու ասածները ուղղակի հակասում են իրար: Ստացվում է, որ ցանկացած պրոցես, որին մասնակցություն է ունենում ՔՈ կուսակցությունը, բխում է կուսակցության անդամներից ոմանց նեղ անձնական շահերից: Մեկը սրճարան է ուզում կառուցի հանրային այգում, մյուսը իր գրավատունն է պաշտպանում պետտուրքից և այս նպատակներին հասնելու համար, ՔՈ անդամներն օգտագործում են իրենց կուսակցությունը՝ քաղաքական երանգներ տալով իրենց պայքարին, մինչդեռ իրականում ամեն ինչ ավելի քան պարզ է՝ անձնական շահ:Եվ այս երիտասրդներն են փորձում խոսել օրինականությունից, ապօրինի ձեռնարկատիրությունից: Մի արեք տղերք, Ձեր գլխին մի սարքեք...