Ինչ պետք է իմանալ ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը ստանալուց առաջ, ստանալիս և ստանալուց հետո
Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ արդեն իսկ ապահով պատվաստվել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ՝ մեզ ևս մեկ քայլով մոտեցնելով այն պահին, երբ կսկսենք ավելի շատ զբաղվել մեր սիրած հետաքրքրություններով, լինել սիրելի մարդկանց հետ: Շատերի համար ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը շուտ հասանելի չի լինի, ոմանք էլ, բնականաբար, հարցեր ունեն պատվաստման գործընթացի, ինչպես նաև այն մասին, թե ինչ պետք է արվի, երբ իրենց հերթը հասնի:
Մենք խոսել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահական մասնագետների հետ՝ պատվաստման գործընթացի մասին, ինչպես նաև, ստանալու հուշումներ այն մասին, թե ինչ կարող եք անել նախքան պատվաստումը, դրա ընթացքում և դրանից հետո: Օգտակար հղումներ.
>> Տարածված հարցեր ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի մասին՝ դրանց պատասխաններով
>> Ինչպես են աշխատում պատվաստանյութերը Նախքան պատվաստումը Ինքներդ ուսումնասիրեք հարցը: Առցանց տիրույթում պատվաստանյութերի մասին մեծ ծավալի ապատեղեկատվություն կա, ուստի, կարևոր է՝ տեղեկատվությունը մշտապես ստանալ այնպիսի հավաստի աղբյուրներից, ինչպիսիք են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն: Եթե հարցեր ունեք ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութ ստանալ-չստանալու մասին, ապա զրուցեք ձեր բժշկի հետ: Հետևյալ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ներկայումս չպետք է ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութ ստանան՝ հնարավոր որևէ վնասակար ազդեցությունից խուսափելու համար.
եթե ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութի բաղադրատարրերից որևէ մեկից երբևէ ալերգիկ ռեակցիա եք ունեցել.եթե ներկա պահին վատառողջ եք կամ ձեզ մոտ առկա են ՔՈՎԻԴ-19-ի ախտանշաններ (թեև առողջանալուն պես և ձեր բժշկի թույլտվությամբ կարող եք պատվաստվել):
Զրուցեք ձեր բժշկի հետ: Եթե երբևէ ծանր ալերգիկ ռեակցիա եք ունեցել որևէ պատվաստանյութից կամ եթե հարցեր ունեք այն դեղորայքի մասին, որը ստանում եք, ապա նախքան պատվաստման այցը զրուցեք ձեզ առողջապահական ծառայություն մատուցողի հետ:
Հոգ տարեք ինքներդ ձեր մասին: Գիշերը լավ հանգստացեք և նախքան պատվաստումը բավականաչափ հեղուկ ընդունեք, որպեսզի օրվա ընթացքում ձեզ լավ զգաք:
Պատվաստվելու ընթացքում
Պահպանեք անվտանգության կանոնները: Պատվաստման վայրում անպայման հետևեք նախազգուշական միջոցներին, ինչպիսիք են, օրինակ, սպասասրահում ֆիզիկական հեռավորությունը պահպանելը, դիմակ կրելը: Խոսեք. Առողջապահության ոլորտի մասնագետին տեղեկացրեք առողջական այնպիսի խնդիրների մասին, որոնք նախազգուշական միջոցներ են ենթադրում, ինչպիսիք են հղիությունը կամ թուլացած իմունային համակարգը:
Պահպանեք անհրաժեշտ տեղեկությունները: Ձեզ պետք է պատվաստման քարտ տրամադրեն, որում պետք է նշված լինի, թե ՔՈՎԻԴ-19-ի ինչ պատվաստանյութ եք ստացել, երբ և որտեղ եք ստացել: Անպայման պահպանեք այդ քարտը: Հետագայում այն կարող է պետք գալ:
Պատվաստվելուց հետո
Մնացեք հսկողության ներքո: Առողջապահության ոլորտի աշխատողը պետք է պատվաստումից հետո շուրջ 15 րոպե հսկի ձեզ՝ հավաստիանալու համար, որ ձեզ մոտ անմիջական որևէ ռեակցիա չկա: Այդուհանդերձ, ծանր առողջական ռեակցիաներ ծայրահեղ հազվադեպ են ի հայտ գալիս: Պատրաստ եղեք որոշ կողմնակի ազդեցության: Պատվաստանյութերը նախատեսված են ձեզ իմունիտետ հաղորդելու համար՝ առանց հիվանդությամբ վարակվելու վտանգի: Թեև իմունիտետի ձևավորումը, սովորաբար, կարող է չուղեկցվել կողմնակի ազդեցությամբ, հաճախ է պատահում, որ ի հայտ են գալիս թույլից միջին աստիճանի կողմնակի ազդեցություններ, որոնք առանց որևէ միջամտության անցնում են մի քանի օրում:
Ստորև թվարկված են պատվաստումից հետո ի հայտ եկող թեթևից միջին աստիճանի մի շարք կողմնակի ազդեցություններ. ձեռքի ցավ՝ պատվաստման տեղում.թեթևակի ջերմություն.թուլություն.գլխացավեր.մկանային ցավեր կամ հոդացավեր.դողէրոցք.փորլուծություն: Եթե որևէ սիմպտոմ շարունակվում է մեկ-երկու օրից ավելի, կամ եթե ձեզ մոտ ի հայտ է գալիս ավելի ծանր ռեակցիա, ապա անհապաղ կապվեք ձեզ առողջապահական ծառայություն մատուցողի հետ:
Համբերատար եղեք: Իմունիտետի ձևավորումը ժամանակ է պահանջում: Դուք կհամարվեք լիարժեք պատվաստված՝ ՔՈՎԻԴ-19-ի Pfizer-BioNtech կամ Moderna պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց երկու շաբաթ անց կամ ՔՈՎԻԴ-19-ի AstraZeneca պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց 15 օր անց, կամ ՔՈՎԻԴ-19-ի J&J/Janssen պատվաստանյութի եզակի չափաբաժինը ստանալուց երկու շաբաթ անց:
Պահպանեք ձեր և այլոց ապահովությունը: Թեև այս պատվաստանյութերը ապացուցել են ՔՈՎԻԴ-19-ի հարուցած լուրջ հիվանդությունից մարդկանց պաշտպանելու բարձր արդյունավետությունը, մենք դեռևս ուսումնասիրում ենք, թե պատվաստված անձը որքանով կարող է շարունակել վիրուսի տարածումը՝ անգամ առանց սիմպտոմների:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը