Կրակոցներ՝ Դիլիջանում /տեսանյութ/
Մայիսի 19-ի երեկոյան Դիլիջանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները տեղեկություն ստացան, որ Դիլիջանի Հակոբջանյան փողոցում մի խումբ անձինք վիճել են։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը հրազենով կրակոցներ է արձակել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ հայտնաբերեցին 9 մմ տրամաչափի պարկուճներ, արնանման հետքեր և այլն։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում խուլիգանության ու ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով միջադեպի մասնակիցների ինքնությունն ու բնակության վայրերը։ Զուգահեռ իրականացվեցին նաև քննչական գործողություններ։ Ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ ապօրինի հրազենից կրակոցներն արձակել է Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդ։
Հետագա միջոցառումների շնորհիվ մասնակիցների մի մասը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Դիլիջանի բաժին, ապա ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Մասնակիցների մի մասն էլ, այդ թվում՝ կրակոցներ արձակելու մեջ կասկածվող տղամարդը, իրավապահներին ներկայացան բացատրական աշխատանքի շնորհիվ։ Կրակոցներ արձակելու մեջ կասկածվողը հետը բերել էր նաև «Մակարով» ատրճանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Միջադեպի մասնակիցներից մի քանիսը կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը