Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

«Կոդավորման հմտություններ» նախագիծն ընդլայնում է իր սահմանները, ներառելով Հայաստանի մարզային դպրոցները

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի մարզային փուլը, որի շրջանակում Հայաստանի մարզային երեք հիմնական դպրոցներում կդասավանդվի կոդավորման արտալսարանային դասընթացներ։

Ծրագրի ընդլայնումը հնարավոր դարձավ, հաշվի առնելով տարեսկզբին մայրաքաղաք Երևանի երեք դպրոցներում իրականացրած պիլոտային փուլի հաջողությունն ու ստացված դրական արձագանքները։

Այս նախագիծը միտված է զարգացնելու աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, ինչպես նաև թվային և այլ առանցքային ունակությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողություն, ստեղծարարություն և համագործակցային աշխատանք: Դասընթացներն անցկացվելու են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներով, որոնց միջոցով աշակերտները կարող են առաջարկել նորարարական լուծումներ և ստեղծել առօրյա կյանքում կիրառելի նախագծեր։ Ծրագրի այս փուլում շահառու դպրոցներ են ընտրվել Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3, Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 և Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցները։ Ծրագիրը ներդրվելու է նշված դպրոցներում արդեն գործող Բրիտանական խորհրդի անգլերենի ակումբներում, ինչը էապես կբարձրացնի դրա արդյունավետությունը, հաշվի առնելով նաև աշակերտների անգլերենի և այլ առանցքային հմտությունների տիրապետումը։

Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչները անցել են micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր micro:bit սարքեր, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրի այս փուլում ընդգրկված է շուրջ 70 աշակերտ:

Ծրագրի Մարզային փուլի մեկնարկի առիթով «Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշեց․ «Շատ ուրախ ենք, որ այս հիանալի նախագիծը հասանելի դարձավ նաև մարզերում: Մարզերի պատանիներն էլ այժմ կկարողանան բացահայտել իրենց ներուժը կոդավորման ոլորտում ու նոր հնարավորություններ կունենան իրենց ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում»:

«Անչափ ուրախ ենք, որ «Տելեկոմ Արմենիա» ընկերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կարող ենք այս ուսուցման և զարգացման հիանալի հնարավորությունը առաջարկել մարզային դպրոցների աշակերտներին։ Նախագծի հաջող  իրականացումը Երևանում ապացուցեց, որ եթե կա հնարավորություն, ապա մեր աշակերտներն ունեն մեծ ցանկություն և ունակություններ ուսումնասիրելու կոդավորման հիմունքները, զարգացնել առանցքային հմտությունները հետաքրքիր և ինտերակտիվ մեթոդաբանությամբ։ Այս հնարավորությունը առաջարկելով մարզերում բնակվող աշակերտներին, մենք նաև փորձում ենք ապահովել հավասար հասանելիություն բարձրակարգ ուսուցմանը, ինչը հեռանկարոում կարող է դրականորեն ազդել նրանց ապագա կրթության և կարիերայի վրա», - նշեց Հայաստանում Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։