Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Իմ շատ սիրելի՛ փոքրիկներ,

սրտանց շնորհավորում եմ կարևոր այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր կյանքի իմաստն են, մեզ ապրեցնող գերբնական ուժն ու մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է նրանց համար բարեկեցիկ ու լուսավոր ապագա կառուցելու համար անել հնարավոր ու անհնարին ամեն բան: Յուրաքանչյուր տարի այս օրը հայ մանուկներին ուղղվող մեր ավանդական բարեմաղթանքների ու ցանկությունների շարքում այսօր առաջին հերթին մենք պարտավոր ենք խոստանալ նրանց ժառանգել անվտանգ ու ամուր սահմաններով հայրենիք: Գիտեմ, որ յուրաքանչյուր ծնող իր զավակի համար անում է հնարավոր ու անհնարին ամեն բան՝ նրան լավ կրթություն, լավ դաստիարակություն տալու և նրա համար լավ ապագա կերտելու համար, սակայն այդ ամենն այլևս անկարևոր է դառնում, երբ դու չունես հայրենիք: Հենց հայրենի սահմանների պաշտպանությամբ ենք մենք այսօր պարտավոր ապահովել սեփական երկրում մեծանալու, կրթվելու և մեր երկրի համար լավ մասնագետներ դառնալու մեր երեխաների ապագան: Հենց այս օրը մենք ևս մեկ անգամ պետք է գլուխ խոնարհենք և հարգանքի տուրք մատուցենք բոլոր այն լուսավոր տղաների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Հավերժ փա՛ռք ու հիշատա՛կ:
Պարզ է, որ մեր երկրին բաժին հասած փորձություններն անհնարին են դարձնում լուսավոր այս տոնը հավուր պատշաճի նշելը, սակայն մենք բոլորս նաև մեր մանուկների առջև պարտք ունենք կատարելու: Մենք պարտավոր ենք ապրել ու ապրեցնել…
Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հրաշալի տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անամպ ու անհոգ մանկություն, հարատև խաղաղություն, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ ազատ, անկախ, անվտանգ ու հզոր հայրենիքում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: