Ucom-ը հանդես է եկել «ՈՂՋՈՒ՜ՅՆ, ԱՄԱՌ» առաջարկով և «ՅՈՒՀՈՒ» մանկական ամսագրով
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ucom-ը հանդես է եկել նոր՝ «Ողջու՜յն, ամառ» առաջարկով:

«Ողջու՜յն, ամառ»-ի շրջանակում մինչև հունիսի 30-ը ներառյալ, uKid մանկական հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 19900 դրամով նախկին 24900 դրամի փոխարեն: Այս հատուկ առաջարկից օգտվելու դեպքում մանկական հեռախոս-ժամացույցը կարելի է գնել՝ վճարելով 4900 կանխավճար նախկին 6900 դրամի փոխարեն, և 12 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս uKid խելացի ժամացույցի համար վճարել ընդամենը 1250 դրամ նախկին 1500 դրամի փոխարեն։

uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն աշխատում է հատուկ՝ uKid սակագնային պլանով։ Այս սակագնային պլանին միանալիս ամսական ընդամենը 2000 դրամի դիմաց երեխան ամեն ամիս կունենա 5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում խոսելու համար, 1 ԳԲ շարժական ինտերնետ և անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում ուղարկելու հնարավորություն։
Հիշեցնենք, որ uKid խելացի ժամացույցների շնորհիվ ծնողները կարող են միշտ տեղյակ լինել իրենց երեխաների գտնվելու վայրի մասին, սահմանել անվտանգ գոտիներ նրանց համար, իսկ հատուկ SOS կոճակն արտակարգ իրավիճակների ժամանակ թույլ կտա երեխային օգնության դիմել ծնողին:
Այս ամենով Ucom-ի հունիսմեկյան անակնկալները չեն սահմանափակվում: «Երևան» ամսագրի հետ համատեղ Ucom-ն ստեղծել է «Յուհու» մանկական ինտերակտիվ պարբերականը, որը նախատեսված է 7-12 տարեկան երեխաների համար։ «Յուհու»-ի յուրաքանչյուր էջին կա կարդալու, սովորելու, մտապահելու և ստեղծագործելու համար նախատեսված ուսուցողական նյութ։
«Ամրոցների մասին պատմող էջին, օրինակ, երեխաները ոչ միայն կտեսնեն, թե ինչպես կարելի է դրանք նկարել կամ պատրաստել ձեռքի տակ եղած ամենապարզ նյութերից, այլև կծանոթանան Հայաստանի տարածքում երբևէ կառուցված ամրոցների քարտեզին։ Տիեզերքի մասին պատմող էջում ամենաուշադիրները կգտնեն Իլոն Մասքի Tesla Roadster-ը, ամենափոքրերը կներկեն հատուկ իրենց համար բաց թողնված հատվածները, իսկ ամենախելացիները կծանոթանան հայկական նոր կոմիքսի հերոսների հետ, ովքեր ժամանակակից ինժեներական լաբորատորիայից ինչ-ինչ արկածների արդյունքում հայտնվում են մ․թ․ա․ 8-րդ դարում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:
Հավելենք, որ հունիսի 1-ին Ucom-ի մարզային ու կենտրոնական սպասարկման սրահներ այցելած երեխաներն ստացել են պատկերազարդ «Յուհու» ամսագրի իրենց օրինակները:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը