«Աթենք» մսամթերքը ևս 5 ֆիրմային խանութ է բացել՝ Թբիլիսիում, Երևանում և Էջմիածնում
Մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը մեծ պահանջարկի բավարարման նպատակով ընդլայնել է արտադրության և արտահանման ծավալները, և այս ամիս գործարկել 5 նոր ֆիրմային խանութ: Ֆիրմային խանութներից 3-ը բացվել են Երևանում՝ (Հակոբ Հակոբյան 2, շին. 96, Նոր Նորք՝ Սաֆարյան 2/6 Ավան, Տաշքենդի փողոց 15/2), Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում (Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոց 10/82) և երրորդը` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում (Խիզանիշվիլի 14):
Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 2019 թվականից արդեն գործում է ֆիրմային երկու խանութ, որտեղ ներկայացված են հայկական արտադրության մսամթերքի շուրջ 100 անուն ապրանքատեսակ:
«Աթենք» ընկերության Զարգացման տնօրինությունից նշում են, որ հայկական արտադրանքն իր համի և որակի շնորհիվ կարճ ժամանակում մեծ պահանջարկ է ձևավորել.
«Դեռևս նախորդ տարվա մարտ ամսին, երբ Վրաստանում գործարկեցինք մեր երկրորդ ֆիրմային խանութը, հայտարարել էինք, որ նախատեսում ենք ունենալ մինչև 7 խանութ. աստիճանաբար շարժվում ենք դեպի մեր նպատակը: Այսօր, առավել քան երբևէ, պետք է զարկ տանք հայկական արտադրությանն ու արտահանմանը, և մեր արտադրանքի համն ու որակը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհին»:
Այսպիսով, մսամթերքի առաջատար արտադրող «Աթենքը», բացի Վրաստանում գործող երեք խանութները, Հայաստանում ունի մասնագիտացված խանութների ամենամեծ ցանցը՝ 15 խանութներից 13-ը գտնվում են Երևանի տարբեր շրջաններում, և մեկական խանութ մարզերում՝ Աբովյան (Կոտայքի մարզ), Էջմիածին (Արմավիր) քաղաքներում:
Հայկական արտադրության մսամթերքը՝ շնորհիվ տարիների ձևավորած համբավի, բարձր որակի և յուրօրինակ համի ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ արտերկրի սպառողների շրջանում շարունակում է լայն պահանջարկ ձևավորել:
***
«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի կողմից և 15 տարի գործել է հայկական շուկայում՝ հետևողականորեն ընդլայնելով տեսականին ու ձևավորելով մսամթերքի տեղական արտադրության նոր մոտեցումներ: 2009թ.-ին «Աթենք» գործարանը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Նոր սեփականատերերի խոշոր ներդրումների շնորհիվ իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները: Այսօր «Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:
ՙ«Աթենք» ընկերության երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանցը Հայաստանում ամենամեծն է. 20 խանութ՝ Երևանում (Ազատության 12, Ծ․ Աղբյուր 59, Գրիբոյեդովի 21/9, Կոմիտասի պող․ 20, Կոմիտասի պող․ 58, Մաշտոցի պող․ 14, Կորյուն 6, Շինարարներ 12/28, Արտաշիսյան 86/3, Էրեբունի 21, Տիգրան մեծ 45, Սաֆարյան 2, Հակոբ Հակոբյան 2, Տաշքենդ 15/2) ՀՀ մարզերում (ք․ Աբովյան՝ Տարտու 1/2/2, ք․ Էջմիածին ՝ Սուրբ Մեսրոպ մաշտոց 10/82), Արցախում (ք․Ստեփանակերտ), Վրասատնում:
«Աթենք» ընկերության մսամթերքի տեսականուն կարող եք ծանոթանալ https://www.atenk.am/ կայքում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը