Մոսկովյան «Բյուրեղյա Նուռ» պարային մրցանակաբաշխության հետքերով
Մոսկվայում մայիսի 30֊ին վերջապես կայացավ «Բյուրեղյա Նուռ»( «Хрустальный Гранат») պարային մրցանակաբաշխությունը։ Այն դարձավ տարբեր քաղաքներից ներկայացված հայկական պարախմբերի համատեղ ծրագիրը ՝ «Ապրիր Հայաստան, ապրիր» խորագրով, որն ազգային համախմբման մեծ ներուժ ուներ և հայրենիքի վերքերի բուժման ևս մեկ քայլ էր՝ պարի և երգի ներդաշնակ համադրությամբ։ Մտահաղացման հեղինակն էր Իշխան Գասպարյանը՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը։
Ակադեմիայի արտիստների հետ միասին բեմ բարձրացան «Հայրենիք»(Մոսկվա), «Ոսկե Նուռ»(Մոսկվա), «Ագապե»(Մոսկվա), «Արաքս»(Տվեր), «Նռանե Դանս»(Կրասնոգորսկ), «Գարուն»(Նարոֆոմինսկ), «Անի»(Մոսկվա) և «Ախթամար»( Զելենոգրադ) պարախմբերի շնորհալի սաները և փառատոնը դարձրեցին պարային հրավառություն։ Հատուկ հյուրերի՝ երգարվեստի տաղանդաշատ ներկայացուցիչներ Գևորգ Սիրեկանյանի և Եվա Եգանյանի քաղցրահնչյուն երգացանկը կրկնապատկեց հանդիսատեսի հիացմունքը, հատկապես երբ համերգի ավարտին նրանք դուետով ներկայացրեցին փառատոնը խորհրդանշող երգը։
Մրցանակաբաշխության երեկոն վարեցին հանդիսատեսի սերն ու հարգանքը վայելող հեռուստահաղորդավարներ՝ Սուրեն Առուստամյանն ու Թամարա Օգանեսյանը։ Այսուհետև ամենամյա փառատոնն իր դռները կբացի տասնյակ պարախմբերի յուրօրինակ ձեռագիրը մասսայականացնելու և ազգային գիտակցության ամրացման մեծ առաքելության նպատակով։ Կարող ենք միայն արձանագրել՝ հայրենիքը կապրի, քանի դեռ պարում են նրա զավակները։ Բարի երթ «Բյուրեղյա Նռան» ազգանվեր գործին։





































«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը