Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

«Զինվորի մորը փորձել են հանձնել 3 ոտք, երբ մայրն ասել է՝ ինչո՞ւ է 3 հատ, մի ոտքը վերցրել, գցել են մի կողմ». անհետ կորած զինվորի մայր

Էջմիածնից զորակոչված 41 զինծառայողներից 30-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է, նրանցից ոմանք անհասկանալի հանգամանքներում գերեվարվել են, թեև ի սկզբանե շրջանառության մեջ էր դրվում վարկած, թե զինվորները ԱԹՍ-ի զոհ են դարձել։

Թե ինչպես են քիմիկների զորամասի զինվորները հայտնվել Զանգելանում, երբ այն արդեն մեծամասամբ գտնվել է թշնամու հսկողության տակ՝ քննությունը պետք է պարզի, սակայն փաստն այն է, որ տղաներին տեղափոխել են այնտեղ, որից հետո նրանց հետ կապը հարազատները կորցրել են։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի մայրը՝ Անահիտ Ադոյանը հայտնել է, որ Զանգելան մեկնած զինվորների խմբից կան գերեվարվածներ, որոնցից մեկը վերադարձել է հայրենիք, ևս 4-ի անուն կա Ադրբեջանի կողմից հաստատված գերեվարվածների ցուցակում։ Նրանք են՝ Արտակը, Գեղամը, Արթուրը և Ալեքսանդրը։

Զանգելանում անհայտ պայմաններում զոհված զինծառայողներից հինգ մարմին հուղարկավորվել է, չնայած հարազատները չեն հավատում փորձաքննության պատասխաններին։ Եվս մեկ ծնող ԴՆԹ փորձաքննություն է ուղարկել արտերկիր։
Ադոյանը վստահ է, որ նույնականացումը նույն պատասխանն է ցույց տալու, քանի որ իշխանությունները ուղիղ կապի մեջ են այլ երկրների լաբորատորիաների հետ։

Անհետ կորած զինծառայողի մայրը, անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվող մարմիններին ու մասունքներին, նշել է, որ դիահերձարանների «բարդակի» մասին վաղուց է բարձրաձայնել, արձանագրել մի շարք փաստեր։

«Հին ամսաթվով թարմ մարմիններ են։ Քանի որ այսքան ամսում այդ ջերմաստիճանում պահված մարմինը շատ ավելի վատ վիճակի պետք է լիներ, բայց ամեն դեպքում, երբ ասում են, որ մարդիկ չեն տանում՝ ստում են։ Եթե տալիս են հարազատին մեկ ոտք՝ ինչպե՞ս տանեն, չէ որ այդ մարմինները պետք է ամբողջական լինեն»։

Դիտարկմանը, թե ԱՆ-ից մեկնաբանում են, որ հարազատները չեն ընդունում նույնականացման պատասխանները, Ադոյանը նշել է, որ նրանք պարզապես չեն կարող մաս-մաս հուղարկավորել հերոսներին։ Ադոյանը նշել է, որ հարազատներին շատ անգամ հայտնում են, որ նույնականացման հետևանքով համընկել է մեկ, կամ երկու մասունք։

«Մեր քիմիկներից մեկի երեխայի մարմինը իբրև թե ամբողջովին «հավաքել էին»։ Ծնողը Հերացիում բացում, տեսնում է՝ երեք ոտք է, ասում է ինչո՞ւ է երեք հատ, ու էդ պահին առանց վատ զգալու քննիչն ու դատաբժիշկը մի ոտքը վերցնում են գցում մի կողմի վրա՝ շպրտում են, հասկանում եք։ Դա հերոս տղայի մասունք է ու մարմին։ Ես հարազատին բացատրում եմ, որ եթե մի ոտքը հանեցին, միգուցե տղայի ոտքը գցեցին մի կողմ»,- ասել է նա:

Անահիտ Ադոյանը հայտնել է, որ ամեն անգամ մեկ մասունք տալով, հարազատները չեն կարող որոշ ժամանակ հետո հայտնաբերված մյուս մասունքներ կրկին հուղարկավորել։

Նրա արձանագրմամբ՝ ամեն անգամ, երբ ծնողները բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, փորձում են լռեցնել։ Մի քանի օրվա ընթացքում նույնականացման պատասխաններ են սկսում ստանալ։

Ավելին