Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Հասարակություն

Ucom ընկերությունը հանդես է եկել ձայնային ծառայության նոր՝ Level up փաթեթներով

Ucom ընկերությունը հանդես է եկել ձայնային ծառայության բոլորովին նոր՝ Level Up կանխավճարային և Level Up հետվճարային սակագնային պլաններով։ Նոր սակագնային պլաններով Ucom-ի ձայնային ծառայության բաժանորդները հնարավորություն են ստանում անսահմանափակ օգտվել կրթական, սոցիալական, երաժշտական, տեսանյութերի դիտման, ինչպես նաև հաղորդագրություններով փոխանակման համար նախատեսված 25-ից ավելի հավելվածներից։ Ավելին՝ Level Up 8500 և Level Up 8700 սակագնային պլաններով Ucom ձայնային ծառայության բաժանորդներն իրենց սմարթֆոններով կօգտվեն անսահմանափակ ինտերնետից 4G+ ցանցում, ինչպես նաև կստանան  6000 րոպե դեպի Հայաստանի բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

«Մենք վերլուծել ենք ժամանակակից մարդու հաղորդակցման պահանջները և աշխատել ենք գերազանցել դրանք մեր նոր առաջարկով», - ասել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

Միանալով Level Up սակագնային պլաններին՝ թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային բաժանորդները կստանան գին-որակ ամենամրցակցային համադրությունը։ Մասնավորապես՝ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանին միանալով՝ բաժանորդներն ընդամենը 1700 դրամի դիմաց կստանան 200 րոպե Հայաստանի բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, որոնք սպառելուց հետո կշարունակեն անսահմանափակ զանգել Ucom շարժական ցանցի ներսում վավերականության 30 օրվա ընթացքում։ Բացի այդ, Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կունենան Messenger, WhatsApp, Viber, Telegram, Zoom, Coursera, DuoLingo, Yandex Taxi, GG, Google maps, Yandex maps և այլ հայտնի հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, ինչպես նաև կստանան 6 ԳԲ գերարագ ինտերնետ և 200 SMS 30 օրվա ընթացքում օգտագործելու համար։ Նույնիսկ մարզերի բնակիչներն հատուկ իրենց համար մշակված Level Up 1700 մարզային սակագնային պլանի շրջանակում ընդամենը 1700 դրամով անսպառ կօգտվեն Viber և  WhatsApp հավելվածներից, ինչպես նաև անսահմանափակ կշփվեն TikTok-ում, Instagram-ում և Facebook-ում։

«Այսուհետ որևէ նշանակություն չունի, թե դուք ինչ սակագնային պլանից եք օգտվում՝ կանխավճարային, թե հետվճարային։ Ucom-ը հեղափոխություն է անում շուկայում և ուշադրություն․ այսուհետ դուք կարող եք վայելել իրական անսահմանափակ շփումը Հայաստանի ամենաարագ ցանցում։ Եկել է նոր մակարդակի փորձառության ժամանակը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հատկանշական է, որ Level Up 4700 կանխավճարային  և Level Up 5500 հետվճարային սակագնային պլաններին միանալու դեպքում բաժանորդները ոչ միայն կստանան այդ սակագնային պլաններով նախատեսված ներառումները, այլև մինչև սեպտեմբերի 30-ը հատուկ առաջարկի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց սմարթֆոններով օգտվելու անսահմանափակ գերարագ ինտերնետից 4G+ ցանցում։