Հայտարարություն. Վիվա-ՄՏՍ
Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակումն առ այն, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներին, իր ամբողջ բովանդակությամբ իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու:
Վիվա-ՄՏՍ-ն իր ավելի քան 15-ամյա գործունեության ողջ ընթացքում, ի հեճուկս նմանօրինակ լուրերի ու անհիմն մեղադրանքների, արդեն իսկ ապացուցել է, որ երբևիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներին կամ քարոզարշավներին: Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:
Վիվա-ՄՏՍ-ն ունի ավելի քան 1200 աշխատակից, որոնք ունեն ընտանիք, ազգականներ, բարեկամներ, ընկերներ, հարևաններ: Հասարակության ցանկացած անդամ ինքը կարող է հետաքրքրվել ու ստուգել նախընտրական քարոզարշավին կամ քաղաքական գործընթացներում կազմակերպության ներգրավվածության մասին վերը նշված պնդումների իսկությունը: Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ համավարակի առաջին իսկ օրվանից ընկերությունն աշխատում է հեռավար եղանակով և բացառությամբ հերթապահություն իրականացնող տեխնիկական փոքրաթիվ անձնակազմի ու սպասարկման կենտրոնների աշխատակիցների, գերակշռող մասն աշխատում է տանից:
Վիվա-ՄՏՍ-ը հորդորում է զերծ մնալ իր բարի համբավն արատավորելու անպատվաբեր ու անարդյունք փորձերից: Միաժամանակ՝ նմանօրինակ լուրեր տարածողներին ընկերությունն առաջարկում է հանրությանը ներկայացնել որևիցե ապացույց կամ փաստ, որ ընկերությունն իր աշխատակիցների շրջանում իրականացնում է քաղաքական քարոզարշավ կամ որևիցե ձևով ներգրավված է քաղաքական գործընթացներում: Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը մշտապես եղել է բաց ու թափանցիկ և շարունակում է մնալ այդպիսին:
Շնորհակալություն:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան