Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի
Հասարակություն

Ընդդիմության կոնսոլիդացիան դառնում է անխուսափելի

Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անշեղորեն անկում է ապրում: Դրա մասին վկայում են օրերս «Gallup International Association» ընկերության անցկացրած հարցումները: Եթե փետրվարին Փաշինյանի կուսակցությանը պատրաստ էին կողմ քվեարկել ընտրողների 33,1%-ը, ապա հունիսին հարցվածների ընդամենը 22,4 տոկոսը:
 
Ակնհայտ է, որ մի քանի ամսվա տարբերությամբ ընտրողների մոտ տեղի է ունեցել տրամադրությունների շեշտակի փոփոխություն: Եվ դա զարմանալի չէ: Պատերազմում պարտությունը, երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու կատարյալ անկարողությունը, սոցիալ-տնտեսական անկումը չէին կարող դրական ազդել Փաշինյանի վարկանիշի վրա: Բայց այս ամենին զուգահեռ սեփական վարկանիշի անկման գործում մեծ դեր են խաղում հենց Փաշինյանի հայտարարությունները:
 
Նա խոսում է ամեն ինչից, բացի ժողովրդին իսկապես հուզող խնդիրներից և երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները հաղթահարելուց: Նա ամեն կերպ փորձում ավելի շատ արդարանալ, քան խոսել ապագայի ծրագրերից: Փաշինյանը փորձում է ավելի ու ավելի սևացնել նախընտրական մթնոլորտը` իր ոճով մեղադրելով նախկիններին, բացահայտելով պատերազմի պարտության այնպիսի մանրամասներ, որոնք, սակայն, ավելի շատ հարվածում են առանց այն էլ թուլացած մեր բանակի հեղինակությանը, քան ստեղծում են իր համար ալիբի:
 
Նա, օրինակ, հայտարարել է, որ նախկին իշխանությունների օրոք զորամասերում հայ զինվորների վրա կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռելով վազում դրանց ետևից: Նա այդ կերպ փորձել է նկարագրել, որ զորամասերում կար սննդի խնդիր, որն իբր ինքը լուծել է: Բայց այդ հայտարարությունն ավելի շատ անարգանք է զինվորի նկատմամբ, քան խնդրի նկարագրություն: Եթե անգամ պատկերացնենք, որ նման մի դեպք որևէ մի զորամասում եղած լիներ, ապա սխալ է, իհարկե, դա տարածել ամբողջ բանակի վրա:
 
Սա, ընդամենը, մի օրինակ է բազմաթիվ խայտառակ հայտարարությունների, որոնք վայել չեն քաղաքակիրթ նախընտրական պայքար վարող որևէ մեկին, առավել ևս պետական պաշտոնյանի` լինի նա նախկին, թե ներկա, ժամանակավոր, թե ոչ ժամանակավոր: Փաշինյանի կողմից վարվող սև հակաքարոզչությանը զուգահեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը բոլորովին այլ կերպ են վարում նախընտրական պայքարը: Նրանք ընտրողների հետ շփումներում խոսում են ինչպես գործող իշխանության սխալներից, այնպես էլ այն քայլերից, որ իրենք են պատրաստվում անել իշխանության գալու պարագայում, խոսում են իրենց ծրագրերից:
 
Կան նաև քաղաքական ուժեր և լիդերներ, ովքեր նույնիսկ չսպասելով ընտրություններին` զբաղված են ժողովրդին հուզող կոնկրետ խնդիրների լուծմամբ: Եվ պատահական չէ, որ Փաշինյանի իշխանության ռեալ այլընտրանք են հենց այդ ուժերը`«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը: Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, ավելի շատ շեշտադրում է իր կառավարման տարիների հաջողությունները: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ավելի շատ զբաղված է գործով:
 
Օրինակ, Փաշինյանը վերացրեց Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ դրան զուգահեռ անհատներն են զբաղվում գյուղացու հոգսերով: Գագիկ Ծառուկյանը անհատույց աջակցում է Արմավիրի, Արարատի գյուղացիներին և խաղողագործներին, մինչդեռ կառավարության անդամները գնացել են արձակուրդ: Նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են աշխատել հանրության համար, անգործության են մատնված: Իսկ նրանք, ովքեր առհասարակ պարտավոր չեն հոգալ այլոց խնդիրները, ստանձնում են անհատական պատասխանատվություն:
 
Իհարկե, այս ամենը հանրությունը տեսնում է և գնահատում: Ուստի ամենևին էլ պատահական չեն սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Բայց անգամ այդ հարցումներով ակնհայտ է, որ չկա այսօր ընդդիմադիր այնպիսի ուժ, որ միանձնյա կարող է իշխանություն ձևավորել: Չափազանց շատ է հանրության մեջ հիասթափվածների ու անտարբերների թիվը: Ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերը ամեն մեկը ունի մի առավելություն: Օրինակ, «Հայաստան» դաշինքի օգտին ավելի շատ քվեարկել են մայրաքաղաքում բնակվող հարցվածները, իսկ «Բարգավաճ Հայաստանի» օգտին ավելի շատ արտահայտվել են մարզերի բնակիչները: Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մարզերում ռեալ այլընտրանք է այսօր միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ըստ այդմ, Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն, եթե ընդդիմադիր ուժերը համատեղեն իրենց ներուժը և ռեսուրսները, հասնեն քաղաքական լայն կոնսենսուսի նոր իշխանություն ձևավորելու գործում: Այլապես Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական ճգնաժամերի նոր և ավելի վտանգավոր փուլում, երբ երկրում կհաստատվի անիշխանություն: