«Թովմասյան» հիմնադրամ․ աչքի անվճար հետազոտություն՝ Լիբանանից հրավիրված պրոֆեսորի կողմից (տեսանյութ)
«Թովմասյան» հիմնադրամի և բարերար Մարկոս Բաղդասարյանի համագործակցության արդյունքում Լիբանանից Հայաստան է հրավիրվել անվանի ակնաբույժ, պրոֆեսոր Ջորջ Շերֆանը, որը հունիսի 7-ից 9-ը «Նոր Հայացք» կլինիկայում իրականացրեց աչքի անվճար հետազոտություն և ախտորոշում:
«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը նշեց, որ հիմնադրամը կազմակերպել է պատերազմի ընթացքում տեսողական խնդիրներ ձեռք բերած զինծառայողների անվճար հետազոտություն և բուժում․ «Վիրահատության կարիք ունեցող զինծառայողները կվիրահատվեն անվճար»,- ասաց Թովմասյանը։
Չնայած բարեգործական ակցիան նախատեսված էր պատերազմում տեսողության խնդիրներ ձեռք բերած զինվորների համար, սակայն համագործակցությունն ընդլայնվել է և բժիշկը հետազոտել է նաև անհատ քաղաքացիների:
«Ջորջ Շերֆանը համաձայնել է գալ Հայաստան և բժշկական օգնություն ցույց տալ ոչ միայն զինծառայողներին, այլ նաև մյուս հայրենակիցներին»,- նշեց բարերար Մարկոս Բաղդասարյանը։
Ջորջ Շերֆանը մի քանի օրում հասցրել է տեսողական խնդիրներ ձեռք բերած բազմաթիվ զինվորների հետազոտել, այսպիսով իր ավանդն ունենալով մեր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած հերոսների ապաքինման և աջակցման գործում:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան