EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն uMeter քվեարկություն- խաղարկությանը
Մինչև հուլիսի 11-ը EURO 2020 ֆուտբոլային առաջնության ընթացքում Ucom-ի շարժական հեռախոսակապի և ֆիքսված ծառայությունների բաժանորդներն անվճար կմասնակցեն uMeter քվեարկության-խաղարկությանը՝ ուղարկելով իրենց կարծիքը սպասվող խաղերի արդյունքների վերաբերյալ։ Քվեարկությանը մասնակցած բաժանորդները ձեռք են բերում հնարավորություն ստանալու նվեր՝ 200 ֆուտբոլային գնդակներից, 60 անլար ականջակալներից և 60 լիցքավորիչ սարքերից (power bank) մեկը։
Շարժական հեռախոսակապի բաժանորդները կարող են մասնակցել uMeter քվեարկություն-խաղարկությանը SMS խաղարկության միջոցով՝ 2020 կարճ համարին ուղարկելով uMeter բանալի բառը, ստանալով կարճ հաղորդագրություններ և ամեն օր կարծիք հայտնելով SMS-ում նշված հաջորդ օրվա խաղերից մեկի վերաբերյալ։ Խաղարկության բոլոր SMS-ներն անվճար են:
«Քանի որ Ucom-ը Արմենիա TV-ի հեռարձակման գործընկերն է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի ցուցադրման շրջանակներում, լինելու են խաղեր, որոնք հեռարձակվելու են բացառապես Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում, որը հասանելի է Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներին։ Ի դեպ, ֆիքսված ծառայության բաժանորդները կարող են քվեարկել Ucom TV ֆեյսբուքյան էջի Messenger Chatbot-ի միջոցով։ Յուրաքանչյուր օր Ucom TV ֆեյսբուքյան էջում կտեղադրվի հրապարակում հաջորդ օրվա խաղերից մեկի վերաբերյալ և Ձեզ ընդամենն անհրաժեշտ կլինի մրցութային հրապարակման նկարագրությունում նշված հղումով անցնել նամակագրության բաժին, սեղմել Get Started, ընտրել առաջարկվող տարբերակներից մեկը և տրամադրել Ucom ֆիքսված ծառայության Ձեր ID-ն», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Ucom-ը կհավաքագրի իր բաժանորդների SMS և ֆեյսբուքյան քվեարկության արդյունքները, այնուհետև խաղի օրը կներկայացնի դրանք Ucom TV-ով և Ucom TV ֆեյսբուքյան էջում՝ uMeter ինտերակտիվ ցուցիչի միջոցով: Այն ցույց կտա, թե ինչպես են բաշխվել Ucom-ի բաժանորդների ձայները։
Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով:
Հավելենք, որ յուրաքանչյուր խաղի համար հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ: Այլ մանրամասները նշված են www.ucom.am/uMeter կայքէջում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան