Պատվերով քաղակտիվիստի անցյալ ունեցող ՔՈ-ականները առնվազն իրավունք չունեն խոսել անձնական շահի սպասարկումից
Տոմա Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քանի որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը վերջերս որոշակի ակտիվիություն է ցուցաբերում, մասնավորապես կոսւակցության հիմնադիր անդամների բոցաշունչ հայտարարությունների տեսքով, հարկ եմ համարում որոշ դրվագներ հիշեցնել երիտասարդներին և ներկայացնել հանրության դատին՝ մեդալի երկու կողմն էլ:
Եվ այսպես...
Կուսակցության հիմնադիր անդամներից Արթուր Ավագյանը, բանից պարզվում է կուսակցության մատուցած ծառայությունների դիմաց (Գագիկ Ծառուկյանի դեմ իրականցվող արհեստական պրոցեսը), կանաչ գոտում Հալաբյան-Մարգարյան խաչմերուկում գտնվող այգում սրճարան կառուցելու արտոնություն է ստացել: Մինչդեռ նախկիններին՝ հետհեղափոխական շրջանում, թույլ չէին տալիս, ստացվում է հներից վերցրել են տվել Արթուրին:
Երկրորդ, թերևս կհիշեք վերջերս «Պետական տուրքի մասին» օրինագծում Կառավարության ներկայացրած փոփոխությունները դժգոհության ալիք էին բարձրացրել այդ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների մոտ, որին միացավ նաև ՔՈ հիմնադիր անդամ Սուրեն Սահկյանը, անգամ ՔՈ կուսակցության մակարդակով հայտարարություն տարածեցին, թե դրանք այլոց շահերը սպասարկելու միտում ունի: Հետո պարզվեց սակայն, որ Սուրենի և ՔՈ կուսակցության արտահայտած դժգոհությունները կոնկրետ պատճառ ունեն՝ Սուրեն Սահակյանը Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում սեփական գրավատուն ունի, և հենց սեփական շահերն էր փորձում պաշտպանել:
Երրորդ Սուրեն Սահակյանի գործունեությանը ծանոթ ցանկացածը կփաստի, որ նա հայտնի գրանտակեր է, ով իր պայքարը հենց այդ գրանտների համար էլ սկսում էր և կապ չունի թե ինչ թեմա է, կարևորը դրանով շահագրգիռ կազմակերպությունները Սուրենին գրանտ տան:
Չորրորդ լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սուրեն Սահկյանի եղբայրը, ժամանակին, երբ դեռ ՀՀԿ անդամ էր, շատ ջերմ և մտերմիկ հարաբերություններ ունե Տավուշի մարզի նախկին ՀՀԿ-ական մարզպետ Հովիկ Աբովյանի հետ ում ցուցումով էլ նա մասնակցում էր Էլեկտրիկ Երևան շարժման պայքարին և ինչի համար էլ նա ստացավ բրոքերային ծառայություներ մատուցող ամենաթանկ ընկերությունը: Հետո սակայն, 2016 թվականի հունվարին, նույն Հովիկ Աբովյանի տանից կատարված գողության մեջ նախկին մարզպետը կասկածում էր հենց Սուրենի եղբորը, համաձայնեք հետաքրքիր շրջադարձ է չէ, երբ մտերիմդ քեզ թալանում է:
Այս շարքը դեռ կարելի է երկար թվել, իմի բերելով ՔՈ անդամների անցյալն ու գործունեությունը, բայց ինչի համար ենք այս ամենը նշում, որ մարդիկ, ովքեր անհիմն կերպով փորձում են դիմացինին մեղադրել կամ վարկաբեկել, մի պահ ետ նայեն ու հասկանան, արդյո՞ք իրենց անցած ճանապարհը խորթուբորդություններով չի եղել և հենց այդ ժամանակ էլ հասկանալի կդառնա, որ նրանք բարոյապես իրավունք չունեն խոսել բաներից, որոնք ժամանակին կամ գուցե և հիմա, շարունակում են լինել իրենց առօրյաի անբաժանելի մասնիկը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...