Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգությունը և կայուն զարգացման ծրագրերը
Yenok Azaryan-ը ֆեյսբոըքյան իր էջում գրում է՝
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, ես՝ որպես մեր երկրի ապագայով մտահոգված քաղաքացի,անկուսակցական, ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերին, դրանք համադրել մեր երկրում տեղի ունեցող վճռորոշ գործընթացների և արտաքին մարտահրավերների հետ և եկել այն եզրահանգմանը, որ մեր երկրի ներքին կայունության և արտաքին անվտանգության ապահովման,սոցիալական արդարության, աշխատատեղերի ստեղծման, գործազրկության կրճատման, արտագաղթի տեմպերի իջեցման,վարկային բեռի թեթևացման, արժանապատիվ կյանքի և մարդկանց կենսամակարդակի բարձրացման,տնտեսության զարգացման, արտաքին կապերի ամրապնդման գործընթացները կարող է կյանքի կոչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի,ով տարիներ շարունակ ակտիվ, գործընկերական սերտ կապերի միջոցով իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր երկրի բարօրրության:
Նա՝ իր կատարած աշխատանքներով,ներդրումներով,բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացմամբ,աշխատատեղերի ստեղծմամբ, ապացուցել է, որ ինքը փաստացի իրականացնում է այն, ինչ որ ասում է, մշտապես գտնվում է ժողովրդի կողքին և ծառայում է նրանց:Նա հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսությանը և աշխատավորին, վարկային բեռի թեթևացմանը, առողջապահության, սպորտի ոլորտներին, հայ ընտանիքին, եկեղեցուն և այլն: Քաղաքացիները տեսել են տարիներ շարունակ նրա կողմից կատարված գործերը և զգացել են նրա հոգատար վերաբերմունքը:
Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ լինել մտահոգ մեր երկրի ապագայի համար և սույն թվականի հունիսի 20-ին մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ տալով ձեր վստահության քվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` ի նպաստ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման:
Իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան