Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Միջազգային օլիմպիադաներին մասնակցող ՀՀ թիմերի նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և աջակցում

«ՖԻԶՄԱԹ  ԴՊՐՈՑԻ  ԲԱՐԵԿԱՄ» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկազն Նավասարդյանը նշում է, որ  դպրոցի սաները միայն վերջին հինգ տարիների ընթացքում դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում արժանացել են 96 մեդալների, որից՝ 10 ոսկե, 35 արծաթե և 51 բրոնզե:

    Դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտների անհատական և խմբակային աշխատանքները պարբերաբար ներկայացվել են տարբեր ցուցահանդեսների, մրցույթների, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադաների՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների:

    2021թ.մարտին ՌԴ Վորոնեժ քաղաքում կայացած «ՌՈԲՈԱՐՏ-2021» միջազգային մրցույթ-փառատոնում դպրոցի սաների ներկայացրած 4 ռոբոտներից երկուսը արժանացան ոսկե, իսկ մեկը՝ արծաթե մեդալների:

    2019թ․-ին դպրոցը նախաձեռնեց ուսումնական մասնաշենքի կտուրը ձեղնահարկ դարձնելու վե­րա­կա­ռուց­ման աշխատանքները։ 2020թ-ին դպրոցի տնտեսված գումարների հաշվին սկսվեցին և արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Նախատեսվում է ձեղնահարկում ունենալ ռոբոտաշինության դասասենյակ և լաբորատրիա, ինչ­պես նաև ինժեներական 2 լաբորատորիա, կոնֆերենս դահլիճ։

    2021թ․ամռանը նախատեսվում է կատարել ձեղնահարկի ներքին հարդարման, լաբորատորիաների և կաբինետների կահավորման աշխատանքներ։ 

    Ստեղծվել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, որի գործունեության ուղղություններից են`

- օժտված երեխաների բացահայտում և նրանց հետ համակարգված աշխատանքի կազմակերպման աջակցում,

-   դպրոցի առաջընթացն ապահովող նորարարական ծրագրերի իրականացմանը աջակցում,

- առարկայական խմբակների, այդ թվում միջազգային օլիմպիադաներին մասնակցող ՀՀ թիմերի նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և աջակցում,

- շենքային պայմանների, լաբորատորիաների /ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության/, ինժեներական, ռոբոտատեխնիկայի և համակարգչային կաբինետների նյութատեխնիկական բազայի բարելավում։               

    Ակնկալում ենք ֆիզմաթ դպրոցի բարեկամների աջակցությունը։

Կայք`  www.physmathfriends.am

Ֆբ ՝ https://www.facebook.com/physmathfriends.am