Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Քաղաքապետարանը 40 տոկոսով ավելացնում է հաստիքները. Նման բան ՀՀԿ-ն կարող էր միայն երազել. Խաժակյան

Երեւանի քաղաքապետարանում 40 տոկոսով ավելանալու են հաստիքները. նման ուռճացած վարչակազմի մասին Հանրապետականը կարող էր միայն երազել։ Այս մասին NEWS.am–ին ասաց Երեւանի Քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Ավելացումը լրացուցիչ մեծ բեռ է քաղաքի համար, քանի որ  աշխատավարձային բյուջեն աճել է  շուրջ 1 մլրդ 300 մլն–ով՝ աշխատակազմի մասով»,– ասաց Դավիթ Խաժակյանը, հավելելով, որ աշխատակազմը ավելացնելու անհրաժեշտություն չկար. Այժմ էլ ավելի ուռճացված է, քանի որ նախկինում քննադատում էին քաղաքապետարանի ուռճացած աշխատակազմ ունենալու համար, հիմա էլի ավելի ուռճացրեցին։

«Նոր տեսլական չկա, վերցրել են նույն համակարգը, քանակ են ավելացրել եւ շարունակում են աշխատել։ Այժմ քաղաքապետն ունի 7 խորհրդական, 4 օգնական, եթե նախկինում քաղաքապետի տեղակալներն ունեին օգնականներ, քաղաքապետի տեղակալն ուներ գործավար, ապա այժմ  բոլոր  տեղակալներին գործավար են տվել։  Այսինքն՝ տեղակալներն ունենալու են եւ օգնական, եւ գործավար, վարչական ծախսերը խիստ ուռճացվել են»,– նշեց նա։

Ըստ Դավիթ Խաժակյանի, կրճատվել է մանկապարտեզների վերանորոգման, կանաչապատեման, վերելակային տնտեսության բյուջեն, դրան հակառակը ավելացել է աշխատակազմը, բարձրացրել են աշխատավարձերը։

«Պարզապես քաղաքային ծախսերը կնվազեն, այն գումարը, որ պետք է ուղղվեր քաղաքի զարգացմանը՝ կնվազի։  Քաղաքապետարանը կդառնա ոչ թե քաղաքային տնտեսությունը սպասարկող կառույց, այլ աշխատավարձ տվող մարմին»,– ամփոփեց Դավիթ Խաժակյանը։

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է իր 1700 աշխատակցի աշխատավարձերը բարձրացնել շուրջ 30%-ով: հարցը ներառված է մայիսի 8-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում:

Խաժակյանի խոսքով, սակայն քաղաքապետարանի սովորական աշխատակիցների աշխատավարձը կաճի 25-30 տոկոսիվ, մինչդեը ղեկավար կազմիը գրեթե կրկրնապատկվելու է: