ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒԼԻՍԻ)․ Հայտարարվել է 18-50 տարեկան կամավորների մոբիլիզացիա հանրապետությունը պաշտպանելու համար
«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Վիետնամ՝ Զոհերի հիշատակի օր, Հյուսիսային Կորեա՝ Հայրենական ազատագրական պատերազմում հաղթանակի օր, Ֆինլանդիա՝ Քնկոտների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1862- Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով հարձակվել է Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս է եկել զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան գրավել է մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացել են քաղաքում:
1938– ծնվել է քանդակագործ Հակոբ Իշխանյանը:
1959– ծնվել է գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը:
1981– ծնվել է դասական երաժշտության կոմպոզիտոր Էդվարդ Մանուկյանը:
1983 –Հայ հեղափոխական բանակի մարտիկները (Լիսաբոնյան հնգյակ) գրոհել են Պորտուգալիայի թուրքական դեսպանատունը, սպանել երկու և վիրավորել մեկ մարդու, ապա բոլոր հինգն էլ հայտարարություն տարածելուց հետո պայթեցրել են իրենց:
1989 – բռնագաղթել են ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները:
1990- «The New York Times» թերթում հրապարակվել է 133 հանրահայտ իրավապաշտպանների բաց նամակը՝ ուղղված միջազգային հանրությանը՝ կապված ադրբեջանում հայկական ջարդերի հետ:
1991-Հայաստանի նախարարների խորհրդի պաշտպանության կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել, որ սկսվում է 18-50 տարեկան կամավորների մոբիլիզացիա հանրապետությունը պաշտպանելու համար:
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սլովենիայի հետ։
1995– հիմնվել է Հայաստանի բանկերի ասոցիացիան:
2015-Վանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը, որը պետք է ավարտվեր Երևանի Հանրապետության հրապարակում նստացույց անողներին միանալով և դեպի Բաղրամյան պողոտա քայլելով։
2018-Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
ԱՇԽԱՐՀ
1147 –հիմնադրվել է Մոսկվա քաղաքը:
1586 –անգլիացի նավագնաց Ուոլտեր Ռելին առաջին անգամ Անգլիա է բերել ծխախոտ:
1667 –ծնվել է շվեդ մաթեմատիկոս և ֆիզիկոս Իոհան Բեռնուլին:
1694 –հիմնադրվել է Անգլիայի բանկը:
1789 –ԱՄՆ-ում ստեղծվել է Արտասահմանյան կապերի քարտուղարություն (ներկայումս ԱՄՆ-ի պետքարտուղարությունը):
1794 –տեղի է ունեցել թերմիդորների ապստամբությունը Փարիզում, սկսվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության անկումը:
1824– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Ալեքսանդր Դյուման (որդի):
1836 –ի պատիվ 1812 թվականի հայրենական պատերազմում հաղթանակի՝ Մոսկվայում դրվել է Ամենափրկիչ սուրբ եկեղեցու հիմնաքարը:
1841– վախճանվել է ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Միխայիլ Լերմոնտովը:
1866– ավարտվել է Մեծ Բրիտանիան ԱՄՆին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի կառուցումը:
1878 –Վառնա քաղաքը ռուսական բանակի կողմից վերջնականորեն ազատագրվել է թուրքերից և դարձել է նոր Բուլղարիայի մի մասը:
1880 –Մայվանդի ճակատամարտում Այբ խանի ղեկավարած աֆղանական ուժերը պարտության են մատնել բրիտանական բանակին:
1921 –կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բենտինգը առաջին անգամ անջատել է մաքուր ինսուլինը:
1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնիության պայմաններում Լենինի մարմինը դուրս է բերվել Մոսկվայից:
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվով-Սանդոմիրյան օպերացիայի արդյունքում խորհրդային զորքերը ազատագրել են Լվովը:
1947-անգլիական արտադրության առաջին սերիական ուղղաթիռ «Սիկիմորը» իրականացրել է առաջին թռիչքը:
1952 –բացվել է Վոլգա-դոնյան ջրանցքը:
1953-ավարտվել է Կորեական պատերազմը Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև՝ հրադադարի և ապառազմականացված գոտու ստեղծման պայմանագրի կնքմամբ:
1994 –Հնդկաստանի խորհրդարանը արգելել է երկրում իրականացնել ապագա երեխայի սեռը որոշելու թեստեր:
2002– Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում կազմակերպված ավիացիոն շոուի ժամանակ վթարված ինքնաթիռը ընկել է հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ:
2012 –Լոնդոնում տեղի է ունեցել Ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավար...
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան