Ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները, որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձները
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մտածելու համար հարց եմ ուղղում երևանցիներին. ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները, որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձերը (քաղաքապետ- 575000-ից դառնալու է 1200000 դրամ, քաղաքապետի առաջին տեղակալ- 478000ից՝ 947000 դրամ,քաղաքապետի տեղակալներ՝ 443000-ից 912000 դրամ,ի դեպ ավելի շատ, քան հանրապետության մասշտաբով ոլորտներ համակարգող նախարարը, վարչական շրջանի ղեկավարներ՝ 400000-ից 773000 դրամ)։ Սիրելի երևանցիներ, որպեսզի հասկանաք ,թե ինչ մասշտաբի է հասնում սրանց «беспредел»-ը ասեմ իմանաք, որ տարեկան 1.8 մլրդ. դրամ ավելի են ստանալու, քան հիմա՝ մոտավորապես 3.8 մլն դոլար։ Իսկ էդ գումարով կարելի է տարեկան 150-200 վերելակ փոխել։Ընդհանրապես աշխատավարձը բարձրացնում են կամ եկամուտները ավելացնելու հաշվին,կամ աշխատակազմի օպտիմալացման հաշվին։ Տվյալ քաղաքապետը ո՛չ քաղաքի եկամուտն է ավելացրել, ո՛չ աշխատակազմն է օպտիմալացրել, այլ հակառակը՝ եկամուտները նույնիսկ իր պլանավորածը չի կարողանում կատարել, իսկ աշխատակազմն էլ ավելացրել է՝ 1998-ից դարձնելով 2124։ Սա կլասիկ բյուջեի գրպանում է։ Իհարկե համոզված եմ, որ սրանք երկար չեն ձգելու այս գործելակերպով, բայց, սիրելի երևանցիներ, դուք ինչքա՞ն եք հանդուրժելու։ Չմոռանամ այսօրվա պատգամավորներին էլ ասեմ, քաղաքապետի մամուլի քարտուղարի աշխատանքը գրեթե նույնքան դժվար ու պատասխանատու է, որքան՝ ձերը, չնայած եթե անկեղծ լինեմ, սենց քաղաքապետի մամուլի քարտուղար լինելը իրոք դաժան աշխատանք է»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...