Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի "փոքրիկ" ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Կրթությունը՝ ամուր պետության հիմք․ IDBank-ն ու Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցեն

Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտն ու IDBank-ը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Բանկի աջակցությամբ մշակվում և ներդրվում է «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագիր։

Նշված մասնագիտացմամբ հայտարարվել է ընդունելություն 2021-2022 ուսումնական տարվա համար:

«Մաթեմատիկական մեթոդները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսագիտության մեջ և բիզնեսում» ամբիոնի վարիչ Անի Ավետիսյանի խոսքով՝ ծրագիրը մշակվել է IDBank-ի մասնագետների անմիջական մասնակցությամբ և տվյալների վերլուծության ոլորտի արտասահմանյան բուհերի շրջանավարտ հանդիսացող մասնագետների ներգրավմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի և միջազգային աշխատաշուկայի արդի պահանջները։ «Մեզ համար շատ կարևոր է համալսարան - մասնավոր սեկտոր համագործակցությունը, քանի որ բացի տեսական գիտելիքներից՝ մենք նպատակ ունենք մեր ուսանողներին ապահովել պրակտիկ դասընթացներով։ Ուրախ ենք, որ IDBank-ը՝ որպես ոլորտի առաջատար ընկերություն, ի դեմս իր պրոֆեսիոնալ աշխատակիցների, պատրաստակամություն հայտնեց մասնակցելու ծրագրի մշակմանը»,- ասել է Անի Ավետիսյանը և նշել, որ դասերը վարելու են կրթական համակարգի և տվյալների վերլուծության ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև այլ երկրներից։

Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն իր խոսքում կարևորել է «Տվյալների վերլուծություն» մասնագիտացումը՝ որպես զարգացող ուղղություն։ «Ներկայում ոչ միայն բանկային համակարգը, այլև տնտեսության բոլոր ճյուղերն առաջնորդվում են տվյալահեն ռազմավարությամբ։ Առանց տվյալների բազայի, և, որ ավելի կարևոր է, դրա ճիշտ վերլուծության, ժամանակակից աշխարհում դժվար է, եթե չասեմ՝ անհնար է կայացնել ռազմավարական ճիշտ որոշումներ։ Սա վերաբերում է նաև մեր պետությանը․ միայն որակյալ կրթությամբ է կարելի ամուր պետություն կառուցել։ Հենց այդ պատճառով մեզ հետաքրքրեց Հայ-Ռուսական համալսարանի առաջարկը, ու շնորհիվ մեր համագործակցության՝ Հայաստանում այս ոլորտը կհամալրվի բանիմաց, գիտակ մասնագետներով», - ասել է Կարեն Նալբանդյանը։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Մարիանա Էդիլյանը նշել է, որ աշխատաշուկայում այս պահին տվյալների վերլուծության մասնագետները պահանջված են, սակայն համապատասխան որակավորում տվող մասնագիտացումներ գրեթե առկա չեն, ուստի ուսանողները ստիպված են լինում որակավորում ստանալ միջազգային դասընթացների միջոցով։ «Ուրախ ենք, որ IDBank-ի մասնագետների ակտիվ մասնակցությամբ այսուհետ մեր ուսանողները հնարավորություն կունենան կրթվել Հայաստանում՝ միաժամանակ ստանալով Հայ-Ռուսական համալսարանի բարձր որակավորում։ Ի դեպ՝ նշեմ, որ լավագույն շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի իրենց գիտելիքները գործնականում կիրառել IDBank-ում՝ պրակտիկայի շրջանակներում կամ այլ ձևաչափով», - նշել է Մարիանա Էդիլյանը։

«Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագրին դիմելու համար այցելե՛ք համալսարանի կայք:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ