Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Առաջին անգամ սահմանամերձ Նոյեմբերյանում կիրականացվեն պլաստիկ և շնչառական խնդիրները բարելավող վիրահատություններ

Վերջին շրջանում պլաստիկ միջամտությունները լայն տարածում են գտել ոչ միայն արտերկրում, այլև Հայաստանում:

Երևանյան շատ ու շատ կենտրոններում կարելի է օգտվել բարձրակարգ պլաստիկ վիրաբույժնների ծառայություններից: 

Orer.am-ը սիրով հայտնում է, որ այսուհետ նմանօրինակ ծառայություններ կիրականացվեն նաև Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում:

Մինչ կատարվելիք վիրահատությունների ցանկը ներկայացնելը կցանկանանք նշել, որ հայ ազգի մեջ կա արմատացված թյուր կարծիք այն մասին, որ պլաստիկ միջամտությունները սահմանափակվում են մարմնի մասերի ծավալի ավելացմամբ և բնական գեղեցկությունից մտադրված շեղումով: 

Կոտրելով կարծրատիպերը նշենք՝ որ պլաստիկ վիրահատություններ ասելով պետք չէ ահմանափակվել զուտ վերը նշվածով: Կատարվելիք վիրահատությունների մեջ մտնում են նաև շնչառական խնդիրների վերականգնման նպատակով իրականացվող վիրահատությունները:

Պլաստիկ և միկրովիրաբույժ Արտյոմ Բեգլարյանն իր իսկ նախաձեռնությամբ որոշել է իրականացնել նման օրինակ վիրահատություններ նաև Նոյեմբերյանում:

Փոքրիկ տեղեկատվություն

Արտյոմ Ալեքսանի Բեգլարյանը ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Ավարտել է նաև մագիստրատուրա: Մի շարք արտասահմանյան երկրներում մասնակցել է տարբեր կոնֆերանսների: 
Մասնագիտացումը ստացել է պլաստիկ և ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժ Արտավազդ Բագրատի Սահակյանի ղեկավարությամբ:

Վիրահատություններ

Նոյեմբերյանում բժիշկ Բեգլարյանը կիրականացնի հետևյալ վիրահատությունները հետևյալ գներով՝

Ռինոպլաստիկա (Քթի պլաստիկա) - 240.000 դր.

Սեպտոպլաստիկա (Քթի միջնապատի դեֆորմացիայի շտկում) - 180.000 դր.

Ռինոսեպտոպլաստիկա (Քթի արտաքին տեսք և շնչառական խնդիրներ) - 260.000 դր.

Կոնխոտոմիա (խեցիների հեռացում) - 100.000 դր.

Բլեֆառոպլաստիկա (կոպերի պլաստիկա) - 160.000 դր.

Օպտոպլաստիկա (ականջների պլաստիկա, լոշտակության ուղղում) - 160.000 դր.

Քթի ծայրի պլաստիկա - 160.000 դր.

Նորագոյացությունների հեռացում - 20.000 դր

 

Նշենք, որ առաջին ԱՆՎՃԱՐ կոնսուլտացիան (խորհրդատվություն) տեղի կունենա մայիսի 25-ին առավոտյան ժամը 10:00 - 15:00 ընկած ժամանակահատվածում:

Մանրամասների համար կարող եք զանգահարել ՝ (098) 21-23-26հեռախոսահամարով, կամ գրել Արտյոմ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջին: