Առաջ նման բան կար, բայց եթե հիմա էդպես լինի՝ էլ ինչի՞ եմ եկել.Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ-ի իշխանության կցորդ լինելու մասին
Մանվել Գրիգորյանին ԵԿՄ անդամակցությունից զրկելն իմ օրոք անհնար է, նման բան չենք քննարկել, եւ լինել չի կարող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Այն լուրերին, որ վարչության ներսում պառակտումներ են, եւ շատերը դուրս են գալիս ԵԿՄ-ից, Միքայելյանն ասաց՝ երբեք նման բան չի եղել, եւ չի լինի. «Նրանք, ովքեր դուրս էին եկել, այսօր վերահաշվառման դիմում են գրում»,- ասաց Միքայելյանը։
Սասուն Միքայելյանը համաձայն չէ, որ ԵԿՄ-ն կարող է գործող իշխանության կցորդ համարվել. «Առաջ նման բան կար, եթե հիմա էդպես լինի՝ էլ ինչի՞ եմ եկել։ Հիմա անում ենք փոփոխություններ, ինչպես տեսնում եք՝ վարչության 186 հոգուց մնացել է 25 հոգի։ Միայն Արցախյան շարժման եւ պատերազմի մասնակիցներն են մեր վարչությունում»,- ասաց Միքայելյանը։
Անդրադառնալով ԵԿՄ վարչությունում 3 փոխնախագահ ընտրելու կարգին՝ Միքայելյանն ասաց, որ ըստ կանոնադրության՝ փոխնախագահների նշանակումը իր լիազորությունների մեջ է մտնում, բայց ինքը վարչության նիստով է անցկացրել։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան