Ադրբեջանից ակնկալել այլ պահելաձև շատ վաղաժամ է. Դավիթ Բաբայանը` սահմանին լարվածության ավելացման մասին
Ադրբեջանից ակնկալել այլ պահելաձև շատ վաղաժամ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացմանը:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք քաղաքական ենթատեքստ ունի այս լարվածությունը, նա ասաց, որ Ադրբեջանի գործողությունները որևէ տրամաբանության չեն ենթարկվում: «Նրանք պարզապես ատելությամբ են լցված մեր նկատմամբ, հետևաբար ամեն պարագայում փորձում են գնալ լարվածության: Ճիշտ է՝ հիմա թուրք-ադրբեջանական զորավարժություններ են Ադրբեջանում, բայց առանց դրա էլ մշտապես դիմում են նման քայլերի»,- ասաց նա:
Ամեն դեպքում, Դավիթ Բաբայանը նշեց, որ չի կարծում, թե ներկայում քաղաքական անդրադարձի կարիք կա, որովհետև հակառակորդը արտառոց որևէ բան չի անում, և միշտ էլ զինադադարի ռեժիմը խախտել է: «Ճիշտ է՝ նման խախտումների դեպքում պետք է միջազգային հանրությունը անմիջապես արձագանքի»,- ասաց նա և նշեց, որ լարվածության աճի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
Նշենք, որ ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:
Իսկ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը, ում այսօր տեղափոխելու են Երևան:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...