Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում անդրադարձել է Արսեն Ջուլֆալակյանի եւ նրա հոր՝ Լեւոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումներին:
Լրագրողների հետ զրույցում ասել է. «կոսլե եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ, որովհետեւ մամուլում տեղ էին գտել տեղեկություններ, որ Արսեն Ջուլֆալակյանն ու իր հայրը բռնության են ենթարկել մի քաղաքացու:
Արսեն Ջոլֆալակյանն ասել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նա իր հոր հետ ներկայացել են ոստիկանություն, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Իրենք էլ իրենց հերթին ներկայացրել են պարզաբանում, թե Արսեն Ջուլֆալակյանի գործընկերոջ հետ ինչ խոսակցություն է եղել: Հաստատում եմ, որ նման ծեծկռտուք, բռնի գործողություններ չեն եղել»:
Հարցին, թե այդ դեպքում ինչպես է այդ քաղաքացին վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում, Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Որքանով հրապարակվել է մամուլում, որեւէ վնասվածք քաղաքացին չի ստացել, հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետեւանքով: Ինչ վերաբերում է մնացյալին, քանի որ դա քաղաքական տիրույթի հարց չէ, ավելի լավ է, որ լրացուցիչ պարզաբանումներ ստանաք հենց Ջուլֆալակյանից»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան