Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին
Մայիսի 7-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ՝ հարավային քամու ուժգնացմամբ՝ վայրկյանում 15-20 մետր։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +23+25։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +21+23,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+24,
Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +22+24,
Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+26,
Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Արցախում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+28։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...