Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

42–ամյա տղամարդը քարով և փայտով հարվածներ է հասցրել ազգականի գլխին. նրան մեղադրանք է առաջադրվել

2019թ. մայիսի 1-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչները՝ հայր և որդի, նույն փողոցում վիճաբանել են իր, հոր և եղբոր հետ, որի ժամանակ ձեռքերով, ոտքերով,  քարով և փայտով հարվածներ են հասցրել իրենց գլխին և մարմնի տարբեր մասերին: ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ Երև հազորդման  հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած քաղաքացու հորը՝ 1956թ. ծնված տղամարդուն,  պատճառվել են փակ գանգուղեղային վնասվածքի, ձախից ճակատոսկրի կոտրվածքի և գլխուղեղի սալջարդի ձևով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ մայիսի 2-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար նույն օրն ընդունվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ:

Քրեական գործով  կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի Մանթաշյան փողոցում 42-ամյա տղամարդը՝ որդու հետ, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ վիճաբանել է հարևանությամբ բնակվող իր ազգականների հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև մահակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև շարունակելով իրհանցավոր գործողությունները՝ 42-ամյա տղամարդը, գետնից վերցնելով քարը, հարվածներ է հասցրել նախ որդիներից մեկի, ապա նաև՝ հոր գլխին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: