Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է ինձ իրենց տարածք չթողնելու հարցը․ Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ծրագրում է վերադառնալ Կիեւ եւ խորհուրդներով օգնել ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Բելառուսական «Բելսատ» թերթին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինան համարում է իր տունը, բայց առաջնահերթն իր համար «Վրաստանի փրկության հարցն է»։ «Ուկրաինա ես հաստատ ուզում եմ վերադառնալ, քանի որ ինձ քաղաքացիությունից անօրինական են զրկել, ավազակաբար վռնդել են երկրից եւ, ինձ թվում է, արդարությունն այդ իմաստով պետք է վերականգնվի։ Մանավանդ, որ նույն բանն ինձ հետ կատարվել է նաեւ Վրաստանում։ Վրաստան էլ ինձ չեն թողնում, Ուկրաինա էլ չէին թողնում, իսկ Պուտինը, որը ինձ հիմա թրոլինգի է ենթարկում (երեկ էլ իմ մասին ինչ-որ բան է ասել մամուլի ասուլիսում), պաշտոնապես այդ հարցը քննարկել է ոչ միայն Վրաստանում իր դրածոյի հետ, ոչ միայն հրապարակայնորեն կոչ է արել Պորոշենկոյին վռնդել ինձ Ուկրաինայից եւ չթողնել այնտեղ, այլ նա այդ հարցը քննարկել է նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, իսկ այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ է քննարկել ինձ իրենց տարածք չթողնելու հարցը։ Այսինքն սա անարդար իրավիճակ է՝ ես ողջ աշխարհով շրջում եմ, ինչու՞ չեմ կարող գնալ իմ տուն՝ Թբիլիսի եւ Կիեւ։ Այդ պատճառով անարդարությունը պետք է ուղղվի»։
«Մենք կրկին Վրաստանը կդնենք արագ զարգացման ռելսերի վրա։ Կարծում եմ, որ Ուկրաինան կլինի մեր տարածաշրջանի գերտերությունը, սակայն Վրաստանը կլինի ամենահաջողակ երկիրը իրերի ցանկացած դասավորության դեպքում, նույնիսկ Ուկրաինայի գերտերության ֆոնին։ Որովհետեւ Վրաստանը փոքր է, եւ նրան կարելի է շատ ավելի արագ դնել ճիշտ ռելսերի վրա։ Վրաստանը Սինգապուր, Դուբայ, Հոնկոնգ կդառնա՝ մեր տարածաշրջանի ժողովրդավարական երանգավորմամբ։ Իսկ Ուկրաինան կլինի գերտերություն, նոր հզոր երկիր»,- ասել է Սահակաշվիլին։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...