Փաշինյանն ապահովագրում է իրեն. սենսացիոն հայտարարության տողատակը
Ազգային պատկերասրահում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել: «Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի այս հայտարարությունը բնավ էլ շարքային չէ: Բանն այն է, որ նախկին իշխանությունների կողմից ինչ-ինչ նյութեր ոչնչացնելու մեղադրանքը Փաշինյանի համար փայլուն «ստրախովկա» է, որով նա կկարողանա հետագայում մանևրել: Օրինակ, նա կարող է հայտարարել, որ հարուցված քրեական գործերը մեկը մյուսի հետևից քանդվում են՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով: Իսկ ո՞վ է այդ ապացույցները ոչնչացրել՝ նախորդ իշխանությունները: Մյուս կողմից, Փաշինյանը հող է նախապատրաստում անցումային արդարադատության անցնելն ավելի լեգիտիմ դարձնելու համար: Փաստացի, նա կարող է հղում անել նյութերի ոչնչացմանը՝ պնդելով, որ այլ ելք իշխանությունները պարզապես չունեն: Ինչպես երևում է՝ հերթական փայլուն առիթն է ստեղծվում՝ սեփական սխալները, բացթողումները նախկինների վզով անելու համար…




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան