Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան
Քաղաքականություն

Ո՞վ է ստում

ԱԺ իր ելույթում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հայտարարեց, որ Լոռու մարզպետարանի կողմից ճնշումներ են գործադրվում դպրոցների տնօրենների նկատմամբ՝ «Քաղաքացու օրվա» տոնակատարությանը չմասնակցելու հետ կապված: 

Ըստ պատգամավորի՝ հստակ դեպքեր կան, երբ տնօրենները կանչվում են, որպեսզի հերքումներ գրեն իրենց բողոքների հետ կապված։ Սակայն ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այլ բան է պնդում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հարցին՝ բացարձակապես խնդիր չի՞ առաջացել տնօրենների հետ կապված, մարզպետը պնդեց, թե ոչ մի խնդիր չի առաջացել:
 
Դիտարկմանը՝ այսինքն ուզում եք ասել, որ պատգամավորը ստո՞ւմ է, Անդրեյ Ղուկասյանն ասաց․ «Ստում է կամ մոլորության մեջ է»,- նշեց մարզպետը։
 
Նշենք, որ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հիշատակել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Այսօր, երբ վարչապետն ասուլիսի ժամանակ ասում է, որ Հայաստանում ճնշումներ չկան և չկա սուպերվարչապետական մոդելը, Լոռու մարզում հենց այս պահին տնօրենները ճնշումների են ենթարկվում»,- ընդգծել էր պատգամավորը:

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում Արմեն Եղիազարյանը ընթերցել էր Քաղաքացու օրվան նվիրված Վանաձորի դպրոցների տնօրենների նամակը. «…Մենք կարծում էինք՝ դա նաև մեր տոնն է» խորագրով:

Պատգամավորը հիշեցրել էր նաև, որ իրենք ժամանակին բարձրաձայնել են, որ հզորացնելով մարզպետարանների դերը և լիազորությունները՝ մահակ են սարքում ՏԻՄ-երի, ինչպես նաև մարզպետարանների ենթակայության այլ կառույցների, այս դեպքում՝ դպրոցների գլխին. «Եվ ահա այդ մահակի առաջին պտուղների մասին են բարձրաձայնել Լոռու մարզի դպրոցների տնօրենները: Նոր Հայաստանում չպետք է տեղ ունենան նախկին ռեժիմի կողմից օգտագործված մեթոդները»,- ասել էր նա: