Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի

Ի՞նչ տնտեսական էֆեկտ կարող է ունենալ Ծառուկյանի նախաձեռնությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հասարակության մի ստվար զանգված լավագույնը, որ կարողանում է անել, ուրիշների փողերը հաշվելն է, ինչպես նաև ինքնուրույն տասը դրամ չստեղծածի «բարձունքներից» ոչ միայն խորհուրդ, այլև նույնիսկ հրաման արձակելն է, թե ինչպես այլոք ծախսեն իրենց աշխատած գումարները: Եվ սա այնքան սովորական է դարձել, որ հազիվ թե զարմանալի էր նման բուռն արձագանքը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը: «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- տեղեկացրել էր Ծառուկյանը:

Ի դեպ, պետք է նշել, որ Հիսուս Քրիստոսի արձաններ տեղադրված են աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Պորտուգալիայում, Լեհաստանում, Բոլիվիայում, Մադեյրա կղզում, Արգենտինայի և Չիլիի սահմանին, Վիետնամում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Մալթայում, Պերուում: Իսկ ամենահայտնին, իհարկե, Ռիո դե Ժանեյրոյի հսկայական կոթողն է: Մասնագետների կարծիքով, այս բոլոր արձանները, բացի քրիստոնեության, հավատքի խորրհդանիշ լինելուց, ունեն նաև տնտեսական կարևոր նշանակություն, մասնավորաբար զբոսաշրջության խթանման տեսանկյունից:

Օրինակ՝ ամեն տարի մոտ 1,8 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Ռիո դե Ժանեյրոյում տեղադրված Քրիստոսի արձանը տեսնելու: Սա բավականին տպավորիչ թիվ է, և դժվար չէ հաշվարկել դրա տնտեսական ազդեցությունն այդ երկրի համար: Այնպես որ, ուժեղ անվտանգության գրավականներից է նաև ուժեղ տնտեսությունը, իսկ Հայաստանի համար տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից կարող է լինել հենց զբոսաշրջությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում