Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ տոնական միջոցառումներին ներկա չէր Լևոն Տեր-Պետրոսյանը

Օրեր առաջ ԱՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Սրան հաջորդեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառմանը, որին, սակայն, ներկա չէր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ու թեև վերջինս ներկա էր այսօրվա քայլերթին, սակայն այս անգամ էլ իր հերթին ներկա չէր Սերժ Սարգսյանը։ Տպավորություն է, թե 3-րդ նախագահի ու ներկայիս վարչապետի՝ Արցախ այցելելու օրերը որոշված են եղել նախապես, հավանաբար, միմյանց դեմառդեմ չհանդիպելու նկատառումով։ 

«Մեզ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Արցախ այցելելու է մայիսի 9-ին, մենք նախօրոք գիտեինք այդ մասին»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Ապա, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այցելությանը՝ նշեց, որ առհասարակ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այցը պայմանավորված է լինում իրենց որոշումով։

Հատկանշականն է այն, որ Եռատոնի միջոցառումներին ներկա չէր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ թե ինչո՞ւ վերջինս այս միջոցառումներին ևս չէր մասնակցում և արդյոք հրավիրվե՞լ էր Արցախ, փորձեցինք ճշտել Բաբայանից․ «Միջոցառումներին մասնակցելու հրավեր, որպես այդպիսին, չի լինում։ Ով ուզում է՝ այցելում է։ Գիտե՞ք քանի մարդ է եղել Արցախում Հայաստանից, սփյուռքից, արտերկրից։ Սա համազգային տոն է, հատուկ հրավիրատոմս չկա։ Իսկ Արցախ գալիս նախկին և ներկա պաշտոնյաները ժամանակին տեղյակ են պահում, որ գալիս են և իրենց ցանկությամբ մասնակցեն որևէ միջոցառման»,-ասաց ԱՀ նախագահի խորհրդականը։ 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ տոնակատարություններին ներկա չէր Լևոն Տեր-Պերտրոսյանը, երբ պատերազմական տարիներին ու հաղթանակը կերտելու շրջանում երկրի նախագահն ու Գերագույն գլխավոր հրամանատարն էր։