Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան
Քաղաքականություն

Այս գործընթացների մեջ փոքր ֆիգուր եմ. ինչու պատգամավորն իր դստերը գարդասիլով չի պատվաստել

Օրերս Աժ հերթական նիստի ժամանակ իմքայլական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հայտարարել էր, որ հրաժարվել է պատվաստել իր աղջկան գարդասիլ պատվաստանյութով։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՝ հակադարձելով պատգամավորին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նման ելույթները կարող են վատ անդրադառնալ իրենց աշխատանքի վրա։ Մամուլում տարածված լուրերի համաձայն իշխանական պատգամավորի և նախարարի միջև տարաձայնություններ են առաջացել։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատգամավորը հերքեց լուրը և հավելեց, որ հանդիպել է նախարարի հետ, քննարկել են հարցը և անգամ լուսանկարվել։ 

-Տիկին Ստեփանյան, ո՞րն է  պատճառը, որի համար հրաժարվել եք պատվաստել Ձեր դստերը։

-Հիմնական պատճառը, թերևս, կապեմ չիմացության հետ, որովհետև չկա բավարար չափով տեղեկատվություն։ Հրապարակում այս պահին կան ավելի շատ դեմ կարծիքներ, իսկ կողմ կարծիքները միայն կարող ենք գտնել Առողջապահության նախարարության կայքում։ Շատ մարդիկ կան, ովքեր միայն հեռուստատեսությանն են հետևում, կամ կան մարդիկ, ովքեր ունեն համակարգիչ , բայց լիարժեքորեն չեն կարողանում օգտվել։ Ես ուզում էի, որ այս ազդակները հաշվի առնելով, ևս մեկ անգամ հնարավորություն ստեղծվի ինձ և իմ նման ծնողների համար, որպեսզի մենք լսենք թե՛ կողմ, թե՛ դեմ կարծիքներ  և անենք մեր վերջնական եզրակացությունը։ Ես ինքս մինչև այս պահը կարիք ունեմ տեղեկատվության, չնայած նախարարության կայքում գիտեմ, որ կան տարբեր երկրների տվյալներ և վիճակագրություն։ Այսօր ես առիթ ունեցա հյուրընկալել Արսեն Թորոսյանին, որի հետ զրույցում էլ նշեցի, որ եթե վերցնենք վերջին 10-15 օրերի հեռուստատեսությունը և մամուլը, ապա կտեսնենք միակողմանի դեմ կարծիքներ և շատ քիչ չափով դրական կարծքներ։

-Ինչպե՞ս ընդունեցիք այն փաստը, երբ պարոն Թորոսյանը գրեց, որ խոչընդոտում եք իրենց աշխատանքին։

-Քավ լիցի, բոլորովին նպատակ չունեմ խոչընդոտելու և կարծում եմ, այս գործընթացների մեջ փոքր ֆիգուր եմ, որպեսզի կարողանամ համապետական կամ համաշխարհային բնույթ կրող առողջապահական պրոցեսները վիժեցնել կամ քար գցել դրանց վրա։ Պարոն Թորոսյանը և իր խումբը  եզակի են, որ կարող են հաշված ժամերում պատասխանել պատգամավորի հարցմանը։Այս դեպքում խնդիրը պարոն Թորոսյանը չէ, ցավում եմ, որ լրատվամիջոցները նման կերպ մեկնաբանեցին։ Ես ընդամենը բարձրաձայնել եմ տեղեկատվության պակասի մասին և կոչ եմ արել ևս մեկ անգամ խոսենք այս խնդրի մասին՝ հաշվի առնելով հրապարակում առկա դեմ կարծիքները։ Մեզ պետք է մատչելի, հասարակությանը բավարարող տերմիններով տեղեկատվություն։ Ինձ անհանգստացրեց նաև դպրոցի դեպքը, երբ տարածվեց, որ առանց ծնողների զգուշացնելու երեխաներին տարել են պատվաստվելու, բայց այդ տեղեկության ճշմարտացիությունը  դեռ պետք է ճշտել։Ընդհանրապես ծնողներն են որոշում պատվաստել երեխային , թե ոչ։ Ես ուզում եմ իմ սեփական կարծիքն ունենալ գարդասիլի մասին։ 

-Պարոն Թորոսյանը ուղիղ եթերում պատվաստվեց, որպեսզի ապացուցի, որ որևէ խնդիր չկա։ Նա չկարողացա՞վ համոզել Ձեզ։

-Պարոն Թորոսյանն ինձ նույնիսկ ասաց, որ ինքն էլ դուստր ունի և չնայած նրան, որ դուստրը դեռ փոքր է, բայց միևնույնն է, ինքն այնքան է հավատում այս պատվաստումներին, որ պատրաստ է անգամ իր դստերը տանել պատվաստման, երբ նա մեծանա։ Ես դեռ վերջնական չեմ համոզվել։ Ուզում եմ շեշտել, որ երբ ես հրաժարվել եմ դստերս պատվաստել 2017 թվականն էր, այդ ժամանակ պարոն Թորոսյանը նախարար չէր։ 2017 թվականից մինչև հիմա դրական դինամիկան շատ դանդաղ է առաջ գնում, եթե մենք իսկապես կարող ենք այդքան լուրջ խնդիրը կասեցնել, ապա ինչու՞ այդ մասին անընդհատ չխոսել։