Քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու. Հայկ Մարության
Քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու եւ ոչնչացվելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված այգու բացմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ։
Նա շնորհակալություն հայտնեց Վարդանյանների ընտանիքին՝ այգին բարեկարգելու եւ 99 տարով այգու պահպանությունն իրենց վրա վերցնելու համար։
«Այսօր շատերը գալիս՝ ասում են. «մենք ուզում ենք Երեւանի համար մի լավ բան անել, ասում են էս տարածքը տվեք կանաչապատենք՝ ստեղ էլ մեծ ռեստորան դնենք», ասում եմ հարգելիներս , եթե ուզում եք նվեր անել քաղաքին, ուղղակի այգի նվիրեք կամ եղած այգին վերակառուցեք»,–ասաց նա։
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ այգու բարեկարգման աշխատանքները անընհատ ձգձգվում էին, քաղաքապետը պատասխանեց.
«Ի սկզբանե նախատեսված էր մոտ մեկ մլն դոլարի ներդրում, վերջում դա հասավ 5 մլն 200.000 դոլարի, այսինքն ընթացքում ամեն ինչ արվել է ամենաբարձր որակով, բանականաբար քաղաքապետարանն աջակցել է Վարդանյաններին, արդյունքում մենք ունենք ամենաբարձր մակարդակի այգի»։
Դիտարկմանը, թե ժամանակին շատերը դժգոհում էին, որ հերթական անգամ ծառեր են հատվում Մարությանը պատասխանեց.
«Ես գնահատում եմ այս այգին որպես լավ որակով այգի։ Երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու եւ ոչնչացվելու։ Այստեղ կային հիվանդ, խնդիր ունեցող ծառեր, դրանք փոխարինվել են շատ բարձր որակով ծառերով։ Այստեղ քաղաքը ոչ թե կորցրել, այլ ձեռք է բերել բարձր որակով ծառատեսակներ»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...