Սեփական քաշի դեմ պայքարելու շատ խիստ անհրաժեշտություն ունեմ․ Փաշինյանը հեծանիվով վերադարձավ տուն
Հեծանվորդների համար Երևանի երթևեկությունն այնքան էլ հարմար չէ, և այս փորձով նաեւ հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք մեր հեծանվորդների համար քաղաքում և հանրապետությունում ավելի լավ պայմաններ ստեղծել: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ֆեյսբուքան ուղիղ եթերում՝ կառավարությունից հեծանիվով կառավարական ամառանոցներ ուղևորվելու ճանապարհին։
Փաշինյանը ընթացքում կոչ արեց հեծանիվ վարել միայն սաղավարտով․ «Այսօր առավոտյան նույն սխալն էի թույլ տվել, ինչը որ նախորդ անգամ. մոռացել էի սաղավարտ դնել, ինչը շատ վատ էր: Ես բոլոր հեծանվորդներին խնդրում եմ՝ առանց սաղավարտի հեծանիվ չվարել»:
Նա նաեւ ասաց, որ այսպես փորձում է պայքարել ավելորդ քաշի դեմ․ «Այս ամենը ոչ միայն առողջ ապրաելակերպի կամ հեծանվային քարոզչության նպատակ ունի, այլեւ սեփական քաշի դեմ պայքարելու շատ խիստ անհրաժեշտություն ունեմ»։
Հեծանիվով կառավարությունից մինչև կառավարական ամառանոցներ 4 կիլոմետրանոց ճանապարհով երթևեկելը, ասաց, շատ հաճելի է, բայց անվտանգության աշխատակիցների աշխատանքն է բարդանում, բայց հուսով է, որ նրանք ըմբռնումով կմոտենան:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 10-ի առավոտյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատնից աշխատանքի էր գնացել հեծանիվով, այնուհետև կառավարությունից հեծանիվով ուղևորվել էր Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք՝ մասնակցելու Երևանի 2800-ամյակի այգու բացման արարողությանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...